fbpx
Բաժիններ

Էրիկ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկի» հետ

«Փյունիկի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե համաձայնագիրն ինչ ժամկետով է կնքվել:

21-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականից է հանդես գալիս «Փյունիկում», որի կազմում անցկացրել է 68 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ: Վարդանյանը 2017 թվականից հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ, որի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 3 անգամ ու խփել մեկ գոլ:

Հայ խաղացողն ամռանը մոտ էր Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին չէր ձևակերպվել որոշակի խնդիրների պատճառով:

«Փյունիկը» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում տոնել է ընդամենը 4 հաղթանակ՝ գրանցելով մեկ ոչ-ոքի և կրելով 6 պարտություն: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ առաջատարներ «Արարատից» ու «Շիրակից» հետ մնալով 9-ական միավորով:

Խելացնոր պայքար՝ լավագույն վեցյակում հայտնվելու համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 12-րդ տուրին ընդառաջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Սևակ Ասլանյանի հետ

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստում են անցնում «Վալենսիայում»

«Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը՝ «Արարատում»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)