-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին միավորը կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ուկրաինայի ընտրանու հետ:
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց Վասիլի Իվանչուկի հետ: Նույնպիսի ելք ունեցավ նաև Գաբրիել Սարգսյանի և Յուրի Կուզուբովի մրցախաղը:
Մեր հավաքականից միակ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը, որը խաղում էր Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ: Ցավոք, Հայկ Մարտիրոսյանը, որ նախորդ տուրում ապահովել էր մեր հավաքականի հաղթանակը չեխերի նկատմամբ, պարտվեց Ալեքսանդր Օնիշչուկին: Այդ պարտությունն առաջինն էր մեր շախմատիստների համար անցկացրած 4 մրցախաղերում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4 տուրից հետո ուկրաինացիների, անգլիացիների և ռուսների հետ վաստակել է 7 միավոր: Լրացուցիչ գործակիցներով մեր ընտրանին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն ռուսների հետ, որոնք 3,5-0,5 հաշվով հաղթել էին թուրքերին:
Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը միավորը կիսեց իսպանուհիների հետ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո