-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բուլղարիայի հավաքականը 2 հանդիպում կանցկացնի առանց հանդիսականների (խաղերից մեկը՝ պայմանական) ընտրանու երկրպագուների՝ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Անգլիայի ազգային թիմի հետ կայացած մրցավեճում (0-6) հնչեցրած ռասիստական վանկարկումների համար: Այս մասին հաղորդում է Sky Sports News-ի թվիթերյան էջը:
Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաև տուգանվել է 75 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ Բուլղարիա – Անգլիա հանդիպումը 2 անգամ ընդհատվել էր տրիբունաներից գրանցված ռասիստական դրսևորումների հետևանքով: Մրցավարը պատրաստակամություն էր հայտնել ֆուտբոլիստներին ուղեկցելու խաղադաշտից դուրս, սակայն անգլիացիները որոշել էին շարունակել խաղը:
Ստադիոնի հաղորդավարը կոչ էր արել երկրպագուներին դադարեցնելու վանկարկումները: Ընդմիջմանը ստադիոնը լքել էր սև հագուստով երկրպագուների խումբը, և երկրորդ խաղակեսն անցել էր առանց միջադեպերի:
Մրցավեճի հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ հրաժարական է տվել Բուլղարիայի ֆուտբոլային միության ղեկավար Բորիսլավ Միխայլովը:
Հավելենք, որ այդ հանդիպմանը Բուլղարիայի ընտրանու կազմում ամբողջությամբ մասնակցել է նաև «Արարատ-Արմենիայի» աջ պաշտպան Գեորգի Պաշովը:
Պրեմիեր լիգայի 10 ռեկորդ, որոնք դժվար թե գերազանցվեն
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո