fbpx
Բաժիններ

Զիդան․ «Ցանկացած մարզիչ նույն իրավիճակում կհայտնվի, երբ գլխավորի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 11-րդ տուրում «Լեգանեսի» հետ կայանալիք հանդիպումից առաջ անդրադարձել է մի քանի հարցերի:

«Երբ ներկայացնում ես «Ռեալը», պատրանքներ չունես: Բոլոր խաղացողները երջանիկ են այստեղ լինելու համար և ցանկանում են ցուցադրել իրենց լավագույն խաղը: Արդեն ասել եմ այդ մասին:

Չեմ հոգնել Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը բացատրելուց, քանի որ այն չափազանց պարզ է: Խաղացողն ակումբի ճամբարն անձնական պատճառով լքելու թույլտվություն է խնդրել: Ես չեմ խառնվում այդպիսի հարցերի: Չգիտեմ՝ Գարեթն ինչ է զգում իր վնասվածքների հետևանքով: Այդ մասին պետք է նրան հարցնեք: Այդ ամենի համար բժշկական պատճառներ կան։ Յուրաքանչյուրն իր իրավունքն ունի՝ հայտնե՞լ մարդկանց որևէ տեղեկություն, թե՞ ոչ:

Վատ խաղերը մարզչի կյանքի մասն են: Դժվարին պահերին մենք չպետք է հանձնվենք: Ես գիտեմ՝ որտեղ եմ աշխատում, և հասկանում եմ, որ մենք պետք է հաղթենք: Արդյունքները շատ կարևոր են, քանի որ սա «Ռեալն» է: Ցանկացած մարզիչ նույն իրավիճակում կհայտնվի, երբ գլխավորի այս թիմը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Լեգանեսի» հետ հանդիպման համար

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բեյլն արձագանքել է երկրպագուների՝ իրեն ուղղված «Ուելս, գոլֆ, Մադրիդ» վանկարկումներին

Ազար. «Նա աշխարհի լավագույն հարձակվողն է»

Ռամոսը պատմել է, թե ինչպես է ծախսել առաջին աշխատավարձը

Հրապարակվել են Խամեսի բուժզննման արդյունքները

«Ազարը չի սիրում տքնաջան մարզվել». Ջոն Օբի Միկել

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը

Եվս մեկ գոլ, և Գրիզմանը կկրկնի Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)

«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում

Երկրպագուների ծաղրական պաստառը՝ ուղղված Բեյլին (լուսանկար)

Պերես. «Ռեալի» այս թիմի ֆուտբոլիստները լեգենդներ են»

Բեյլը «Ռեալից» հեռանալու միայն մեկ տարբերակ ունի

Կասիլյաս․ «Ֆուտբոլում անհատական մրցանակների հանձնման չափորոշիչներն այդքան էլ տրամաբանական չեն»

«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

Բենզեման՝ ՖՖՖ նախագահին․ «Ես և միայն ես կարող եմ վերջ դնել միջազգային կարիերայիս»

Հնարավոր է՝ Նեյմարը մասնակցի «Ռեալի» դեմ խաղին

Բրազիլիայում նորամուտը նշելուց հետո Ռոդրիգոն երգել է՝ զվարճացնելով խաղընկերներին (տեսանյութ)