fbpx
Բաժիններ

2 ֆուտբոլիստ փորձաշրջան է անցել «Ռոմայում», բայց չի հաստատվել այնտեղ

«Ռոման» պայմանագրեր չի ստորագրի կիսապաշտպաններ Ջեք Ռոդուելի և Մարսել Բյուխելի հետ:

Ինչպես հաղորդում է հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, հռոմեական ակումբն այս ֆուտբոլիստներին փորձաշրջանի էր հրավիրել այն պատճառով, որ թիմի մի շարք խաղացողներ վնասվածքներ ունեին, սակայն վերջիվերջո հրաժարվել է նրանց տրանսֆերներից: Գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան շարունակում է պաշտպան Ջանլուկա Մանչինիին վստահել կիսապաշտպանությունում:

Բացի այդ, կիսապաշտպան Ամադու Դիավարան մոտ է խաղադաշտ վերադառնալուն և արդեն մարզվում է անհատական ծրագրով:

Ռոդուելը հայտնի է «Մանչեսթեր Սիթիում» իր ելույթներով: Նա մինչև այս տարվա ամառ հանդես է եկել «Բլեքբեռնում»: Ինչ վերաբերում է Բյուխելին, ապա նրա վերջին ակումբը եղել է «Վերոնան», որի կազմում ելույթ է ունեցել վարձավճարով՝ հանդիսանալով «Էմպոլիի» ֆուտբոլիստ:

Նշենք, որ Բյուխելը Լիխտենշտեյնի հավաքականի կազմում նախորդ տարի գրավել է Հայաստանի ընտրանու դարպասը: Դա տեղի է ունեցել Ազգերի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում Վադուցում կայացած խաղում (2-2), երբ 28-ամյա ֆուտբոլիստը 44-րդ րոպեին գնդակն ուղարկել է Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը: Դա Բյուխելի՝ Լիխտենշտեյնի հավաքականի կազմում խփած միակ գոլն է:

Պաուլու Ֆոնսեկա. «Մխիթարյանի վերադարձը հեռու չէ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մբապեի մայրը բանակցում է «Ռեալի» հետ

Թոփ-10 ֆուտբոլիստներ, ովքեր 2020-ի ամռանը դառնալու են ազատ գործակալներ

Բեյլի ու Սուարեսի կողքին. Transfermarkt-ը հրապարակել է Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով

«Ինտերն» անհանգստանում է և գործուն քայլեր կատարում Մարտինեսին թիմում պահելու համար

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

Հալանդի հորը նկատել են անգլիական ակումբի մարզաբազայում

Մխիթարյան. «Նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

Հենրիխ Մխիթարյանը կրկին մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկար)

«Ռոման» ձեռք չի բերի այդ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը

«Բոլոնիան» պայքարում է Զլատանի համար, բայց…

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը

Նեյմարին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Բունդեսլիգայի աստղը

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

Բեյլը «Ռեալից» հեռանալու միայն մեկ տարբերակ ունի