fbpx
Բաժիններ

Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 2-րդ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տրանսֆերային 10 չկայացած տեղափոխություններ, որոնց իրականանալը կարող էր լիովին փոխել ֆուտբոլի պատմության ընթացքը: Սա շարքի երկրորդ մասն է: Տվյալները՝ GoalNet-ի:

Շարքի առաջին մասին ծանոթացեք այստեղ:

10․ Ռոնալդինյոն կարող էր հայտնվել Անգլիայում

Եթե խոսք է գնում տրանսֆերային տարօրինակ շշուկների և հայտնի ֆուտբոլիստին հրավիրելու չհաջողված փորձերի մասին, ապա «Բլեքբեռնն» այդ առումով միշտ առաջին շարքերում է: Այստեղ տարբեր ժամանակներում կարող էին տեղափոխվել Զինեդին Զիդանը, Դեմիեն Դաֆը, Ռոբերտ Լևանդովսկին և նույնիսկ Ռոնալդինյոն: Անգլիական ակումբը 3 տարի անընդմեջ 20 մլն եվրոյի առաջարկ էր ներկայացրել բրազիլացու տրանսֆերի դիմաց՝ հույս ունենալով, որ «Ոսկե գնդակի» 2005 թվականի դափնեկիրը կտեղափոխվեր Մառախլապատ Ալբիոն: Սակայն արդյունքը մեզ շատ լավ հայտնի է: Ռոնալդինյոն նախընտրեց վերադառնալ հարազատ Բրազիլիա, որտեղ սկսեց ելույթ ունենալ «Միլանում» անցկացրած 3 տարիներից հետո:

Ոչ՝ «ոսկե սարերին». Ֆուտբոլիստներ, որոնք մերժել են թոփ ակումբներին (մաս 1)

9․ Բրազիլացի «Կախարդին» սպասում էին Շոտլանդիայում

Ամենահետաքրքիրն այն է, որ Ռոնալդինյոն կարող էր Մառախլապատ Ալբիոնում հայտնվել ոչ միայն կարիերայի վերջնամասում, այլև դեռ սկզբում: Շոտլանդական «Սենտ-Միրենը» ժամանակին փորձել է իր շարքերը համալրել երիտասարդ Ռոնալդինյոյով: Երբ «Գրեմիոն» ՊՍԺ-ի հետ արդեն համաձայնության էր եկել Ռոնիի տրանսֆերի հարցով, ֆուտբոլիստին փարիզյան ակումբից խորհուրդ տվեցին նախ ուժերը փորձել եվրոպական ոչ այդքան բարձրակարգ թիմերից մեկում: Եվ ինչպես հայտարարել է «Սենտ-Միրենի» նախագահ Թոմ Հենդրին, գերտաղանդավոր կիսապաշտպանը դեմ չէր ֆրանսիական գրանդին միանալուց առաջ իր վարպետությունը ցուցադրելու Շոտլանդիայում: Սակայն «Գրեմիոն» իրավաբանական որոշ խնդիրների հանդիպեց այդ տեղափոխությունն իրականացնելու ժամանակ: Արդյունքում, Ռոնալդինյոն միանգամից տեղափոխվեց ՊՍԺ:

8․ Ինիեստայի կարիերան կարող էր լրիվ այլ ընթացք ստանալ

Կա՞ ֆուտբոլիստ, որին կարող էիք ավելի քիչ պատկերացնել Շոտլանդիայում, քան Ռոնալդինյոյին: Ի՞նչ կասեք Անդրես Ինիեստայի մասին: Ձեր մտքին գալի՞ս է նրա անունը, երբ լսում եք «Բարի Ֆերգյուսոնի փոխարինող» եզրույթը: Այդուհանդերձ, երիտասարդ իսպանացին շատ մոտ էր նման ֆուտբոլիստ դառնալուն: Գլխավոր մարզիչ Ալեքս Մակլիշն Ինիեստային 2004 թվականին իսկապես փորձում էր հրավիրել «Ռեյնջերս», որպեսզի նա դառնար Ֆերգյուսոնի փոխարինողը: Անդրեսն այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր և դեռ շատ հեռու էր «Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ համարվելուց: Այդպիսի տաղանդավոր կիսապաշտպանին, թվում էր, կարիերայի որոշակի փոփոխություններ էին անհրաժեշտ, ու «Ռեյնջերսի» տարբերակն այդ ենթատեքստում բավականին գրավիչ էր: Անձամբ իսպանացին պատրաստ էր միանալու շոտլանդական թիմին: Այնուամենայնիվ, այդ տրանսֆերը կյանքի չկոչվեց: Ինիեստան ժամանակի ընթացքում կարողացավ ամրապնդվել «Բարսայի» առաջին թիմում՝ այնուհետև դառնալով նրա կենդանի լեգենդը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Ռեալի» հայտացուցակը «Վալենսիայի» դեմ խաղի համար

Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ)

«Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Կոնտեն չեղարկել է ասուլիսը՝ ի նշան բողոքի ընդդեմ ԶԼՄ-ների

Իկարդիի տրանսֆերը ՊՍԺ կարող է չկայանալ ֆուտբոլիստի կնոջ պատճառով

Սուլշերը մեկնել է Զալցբուրգ ու հանդիպել Հալանդի հետ

Ազարը պատասխանել է «Չելսիի» երկրպագուներին, որոնք խնդրում են իրեն վերադառնալ

Մանջուկիչը կարող է հեռանալ Եվրոպայից ձմռանը

Հայտնի է, թե ինչու է Արտուրը բացակայում «Բարսելոնայի» հայտացուցակից

Ֆաբրեգաս. «Մեսին կարող է խաղալ մինչև 40 տարեկան»

Ժիրուն մոտ է Իտալիա տեղափոխությանը

3000 ոստիկան կապահովի «Բարսելոնա»- «Ռեալ» հանդիպման անվտանգությունը

Պոգբա. «Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության ամենամեծ ակումբն է»

«Շատ ակումբներ մեծ պատմությամբ կարող են չքանալ Սուպերլիգայի պատճառով». Ֆերգյուսոն

Դանի Ալվեսը այցելել է «Բարսելոնայի» մարզմանը (լուսանկար)

Պերեսը այդ ֆուտբոլիստին անվանել է «Ռեալի» հավերժ ավագը