fbpx
Բաժիններ

Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

Մեկնարկում է VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: Այսօր հայտնի է դարձել, որ տեղի չի ունենա «Դիլիջան» – «Լոռի» խաղը, քանի որ «Դիլիջան» ակումբը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը: Հետևաբար, Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը ձեռք է բերել 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր:

Անդրադառնանք սպասվելիք մյուս դիմակայություններին:

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»

1 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «Գանձասար Կապանը» հաղթել է 1 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-7

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Գանձասար-Կապանը» ՀՀ գավաթի խաղարկություններին մասնակցում է 2005թ.-ից: Հետաքրքիր է, որ գավաթի մրցաշարում գանձասարցիները նորամուտը նշել են հենց «Շիրակի» հետ մրցավեճում: 2005թ. ապրիլի 12-ին Կապանում կայացած գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում Առաջին խմբում հանդես եկող մեկամյա կենսագրություն ունեցող «Գանձասարն» Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ լուրջ դիմադրություն էր ցույց տվել «Շիրակին»՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի (2-2): Հետաքրքիր է, որ շիրակցիներին պարտությունից փրկել էր «Շիրակի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի խփած գոլը:

Արմավիրում կայացած պատասխան խաղում «Շիրակը» Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ հաղթել էր 2-0 հաշվով և քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել: Գավաթային այդ դիմակայությանը մասնակցած ֆուտբոլիստներից այսօր ելույթները շարունակում է միայն գյումրեցի Հրայր Մկոյանը, որն այն ժամանակ 19 տարեկան էր:

2․ Մրցակիցների գավաթային հաջորդ երկու դիմակայությունները տեղի են ունեցել 2016/17 և 2017/18թթ. խաղարկություններում: 2016/17թթ. մրցաշարում կիսաեզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով հաջողությունն ուղեկցել է «Շիրակին» (1-0, 1-1), իսկ հաջորդ մրցաշրջանում եզրափակչի ուղեգիրը բաժին է հասել «Գանձասար-Կապանին» (1-1, 1-0):

3․ «Գանձասար-Կապանին» առայժմ մեկ անգամ է հաջողվել նվաճել Հայաստանի գավաթը: Պատվավոր մրցանակի 2017/18թթ. խաղարկությունում գանձասարցիները, Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Ալաշկերտին», դարձան ՀՀ գավաթակիրներ: Դա գավաթը նվաճելու կապանցիների 2-րդ փորձն էր: Առաջին անգամ «Գանձասար-Կապանը» գավաթը վիճարկել էր 2013/14թթ. մրցաշարում՝ եզրափակչում 1-2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

4․ Գավաթի մրցաշարերի անփոփոխ մասնակից «Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Գյումրեցիներին միայն 5-րդ փորձից է հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»:

Գավաթային հաջորդ բարձունքը «Շիրակը» նվաճել է 2016/17թթ. մրցաշարում՝ վճռորոշ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը:

5․ ՀՀ գավաթի նախորդ խաղարկությունում «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» պայքարից դուրս են մնացել առաջին իսկ փուլից: Գանձասարցիները քառորդ եզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով պարտվել են «Արարատ-Արմենիային» (1-1, 0-1), իսկ «Շիրակը» զիջել է «Արցախին» (0-0, 1-3):

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Գանձասար-Կապան»՝ Լուբամբո Մուսոնդա՝ 2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6 7

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)