fbpx
Բաժիններ

Ինիեստա․ «Մոուրինյոյի՝ «Բարսելոնան» գլխավորելն այդքան էլ իրատեսական չէ»

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որը ներկայումս հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», խոսել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի՝ կատալոնական թիմը գլխավորելու հավանականության մասին:

«Չգիտեմ՝ Մոուրինյոն կվերադառնա՞ «Ռեալ», թե՞ ոչ: Բայց նրա՝ «Բարսելոնան» գլխավորելը, ինչպես ես տեսնում եմ, այդքան էլ իրատեսական չէ»,- Ինիեստայի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մոուրինյոն Բոբի Ռոբսոնի օգնականի պաշտոնում «Բարսելոնայում» աշխատել է 1996-2000թթ․: «Յուրահատուկը» որպես գլխավոր մարզիչ գործունեություն է ծավալել «Բենֆիկայում», «Լեիրիայում», «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում», Մադրիդի «Ռեալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին պատրաստվում է վերադառնալ «Արքայական ակումբ», որի մարզչական նստարանին այժմ Զինեդին Զիդանն է: Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013թթ․: Նա մադրիդյան թիմի ղեկին դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը:

Ինիեստա. «Բարսելոնան նախորդ տարվանից ավելի ուժեղ է»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լանգլեն ընդունում է, որ Մեսին ու Գրիզմանը մտերիմ չեն

Անրին կարող էր գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնան» կենտրոնական պաշտպան կգնի

«Ատլետիկոն» պատրաստ է 40 մլն. եվրո առաջարկել «Բարսայի» ֆուտբոլիստի դիմաց

Ռամոսը կարծում է, որ Կլասիկոյից առաջ «Բարսելոնան» ավելի շահեկան իրավիճակում կլինի

«Ռեալը» դժգոհ է Կլասիկոյի անցկացման ժամկետից

Սուարեսը կարծիք է հայտնել «Բարսելոնայի»՝ հարձակվողի փնտրտուքների մասին

Մեսի. «Ես ֆուտբոլիստներից երբեք մարզաշապիկ չեմ խնդրել, բայց մի անգամ խնդրեցի մեկից»

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն Օբամեյանգի համար

«Բարսելոնան» հաղթանակ տոնեց ընկերական խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինելու տարբերակներ է դիտարկում

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Կարտախենայի» դեմ խաղում

Վիդալը մեկնաբանել է «Ինտեր» տեղափոխության լուրերը

Կումանը բացել է դռները «Բարսելոնայի» առջև

Պաշտոնական. հայտնի է Էլ Կլասիկոյի անցկացման ժամը

Կարվախալ. «Չեմ ստի. ցանկանում եմ, որ «Բարսելոնան» դուրս մնա Չեմպիոնների լիգայից»