Մ23 ԱԱ․ Օվասապյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար - VNews
Բաժիններ

Մ23 ԱԱ․ Օվասապյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասապյանը (130 կգ) կիսաեզրափակիչում մրցել է վրացի Զվիադի Պատարիձեի հետ և պարտվել 1-4 հաշվով: Հայ ըմբիշը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում 3-0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Լենարդ Իստվան Բերեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 6-0 հաշվով պարտության մատնել բելառուս Իլյա Յուդչիցին:

Մեր ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Սլավիկ Գալստյանը (63 կգ), որը գոտեմարտի վերջին րոպեին առավելությունը զիջել էր թուրք Մեհմեդ Չեքերին: Հայ ըմբիշը չի ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ու դուրս է մնացել պայքարից:

Այսօր պայքարի մեջ մտած Նորայր Հախոյանը (55 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ) պարտություններ են կրել: Հախոյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵԱ. Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, մեր մյուս ըմբիշները պարտվեցին

ԵԱ. Այսօր պայքարի մեջ է մտնում հունահռոմեական ոճի 5 ըմբիշ

Նիսի մրցաշարում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ

Մ23 ԱԱ․ Օվասապյանը բրոնզե մեդալ նվաճեց, Հախոյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Մ23 ԱԱ. Օվասապյանը կիսաեզրափակիչում է, Գալստյանը պարտվեց

Սլավիկ Գալստյանն ու Դավիթ Օվասապյանը աշխարհի Մ23 առաջնության քառորդ եզրափակիչում են

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Հայաստանը 7 ըմբիշ կներկայացնի Համաշխարհային բանակային խաղերում

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Հունահռոմեական ոճի ըմբիշների բաց մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ (տեսանյութ)

Դավիթ Օվասապյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք է ստացել

Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ հաղթում է թուրք ըմբիշին և դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հայ ըմբիշները մեկնարկեցին հաղթանակներով Եվրոպայի Մ23 առաջնությունում (տեսանյութ)

ԵԱ Մ23. Այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշ