fbpx
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝  8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների սկզբունքային մրցախաղն էր: Առաջնության մեդալներին հավակնելու համար մեր շախմատիստներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Եվ նրանք հիանալի կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը:

Թիմերի առաջատարների՝  Լևոն Արոնյանի և Շահրիյար Մամեդյարովի մրցախաղն առաջինն ավարտվեց, որում մրցակիցները 30-րդ քայլին հաշտություն կնքեցին:

Հետագայում Արման Փաշիկյանը հաղթելով Էլթաջ Սաֆարլիին, Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց, որից հետո Գաբրիել Սարգսյանն ու Արկադի Նայդիչը, Հրանտ Մելքումյանն ու Գադիր Գուսեյնովը հաշտություն կնքեցին:

Այսպիսով, ավարտական տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: 13-ական միավորով առաջատարներն են Ուկրաինայի և Ռուսաստանի հավաքականները, որոնց հաջորդում է 12 միավոր ունեցող Անգլիայի ընտրանին:

9-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի հույների հետ: Մեդալների համար պայքարում վճռորոշ կլինեն նաև Ուկրաինա-Խորվաթիա, Ռուսաստան-Լեհաստան և Գերմանիա-Անգլիա մրցախաղերը:

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջատարին հետապնդողների թվում է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 6-րդ փուլին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց իր թիմին փրկել պարտությունից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ապահովեց հաղթանակը չեխերի նկատմամբ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Լևոն Արոնյանը բավարարվեց 4–րդ տեղով