Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ - VNews
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականին լուրջ փորձություն էր սպասվում առաջատար ռուսների հետ մրցավեճում: Մեր շախմատիստուհիները պատվով դուրս եկան փորձությունից՝ ոչ-ոքի ավարտելով մրցախաղն առաջատարի հետ:

Կրկին հիանալի խաղաց Աննա Սարգսյանը, որը պարտության մատնեց Վալենտինա Գունինային: Աննան մեր հավաքականում լավագույն արդյունքն ունի՝ 7 պարտիաներում իր օգտին գրանցելով 6,5 միավոր:

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ալեքսանդրա Գորյաչկինայի և Օլգա Գիրյայի հետ: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Կատերինա Լագնոյին:

8 տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակած 11 միավորով զբաղեցնում է 4–րդ տեղը և ավարտական տուրից առաջ հավակնում է առաջնության պարգևներին:

Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը վաստակել է 14 միավոր: 13 միավոր ունի Վրաստանի ընտրանին, 12 միավորով 3-րդ տեղում ադրբեջանցիներն են:

9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի ադրբեջանցիների հետ: Մրցանակակիրներին որոշելու համար վճռորոշ կլինեն նաև Ռուսաստան-Թուրքիա, Վրաստան-2-Վրաստան հանդիպումները:

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Մարիա Գևորգյանն անկասելի է