fbpx
Բաժիններ

«Նապոլիի» ֆուտբոլիստը մրցավարին առաջարկել է «Ատալանտայի» հետ խաղի գնդակն իր հետ տանել

«Նապոլիի» պաշտպան Լորենցո Տոնելին Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում «Ատալանտայի» հետ կայացած խաղից հետո հանդիպման մրցավար Պյերո Ջակոմելիին ցուցադրաբար առաջարկել է գնդակը վերցնել իր հետ:

Նեապոլյան թիմի 29-ամյա ֆուտբոլիստը հետևել է մրցավարին, որը մրցավեճի ավարտից հետո ուղևորվելիս է եղել հանդերձարան, ու ձեռքով նրան առաջարկել հանդիպման գնդակը: Ջակոմելին անտեսել է ֆուտբոլիստի գործողությունը և չի վերցրել գնդակը։

Ընդգծենք, որ «Նապոլիի» ու «Ատալանտայի» միջև կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2: Հյուրերը հաշիվը հավասարեցրել են 86-րդ րոպեին: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մինչ բաց թողած գոլը կարող էր ստանալ 11-մետրանոց հարվածի իրավունք: Արդեն այն բանից հետո, երբ հաշիվը հավասարվել է, Ջակոմելին վիճելի դրվագը VAR համակարգի օգնությամբ դիտելու որոշում է ընդունել: Սակայն մրցավարը նույնիսկ այդքանից հետո խախտում չի նկատել «Ատալանտայի» տուգանային հրապարակում՝ միաժամանակ հաշվելով վերջինիս խփած գոլը:

Իտալիայի 12 պատգամավոր դժգոհ է «Նապոլի» – «Ատալանտա» խաղի մրցավարությունից և հարցում է ուղարկել սպորտի նախարարություն

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլին»

Իբրահիմովիչն ընտրություն է կատարում երկու գրանդ ակումբների միջև

Դիբալայի գոլը «Յուվենտուսին» հաղթանակ պարգևեց «Միլանի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոման» երկրորդ խաղակեսում բաց թողած գոլերի պատճառով պարտվեց «Պարմային» (տեսանյութ)

«Լացիոն» գոլառատ խաղում հաղթեց «Լեչեին» (տեսանյութ)

«Յուվենտուսի» հայտացուցակը «Միլանի» դեմ խաղի համար

Նայնգոլանը «կրակեց», «Կալյարին» 5 գնդակ ուղարկեց «Ֆիորենտինայի» դարպասը (տեսանյութ)

«Նապոլի» – «Ջենոա» խաղն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց (տեսանյութ)

«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Վերոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռոնալդուն կարող է բաց թողնել «Միլանի» դեմ խաղը

Ռուս կիսապաշտպանը «գերել» է իտալական առաջատար ակումբներից 3-ին

Գվարդիոլան՝ իտալական ակումբ մարզելու մասին. «Ինչո՞ւ ոչ»

«Յուվենտուսը» տանուլ տվեց «Ինտերի»՝ 2006 թվականի չեմպիոնության վերաբերյալ 30-րդ դատական հայցը

Ուոքերը վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգլիացին է, որ սեյվ է կատարել Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Սիթին» կատակել է Քայլ Ուոքերի թեմայով (շարժանկար)

«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստ կարող է ունենալ «Լիվերպուլի» հետ խաղում