Բեյլը և Խամեսը «Սանտիագո Բեռնաբեուն» լքել են խաղի ավարտից մոտ 10 րոպե առաջ - VNews
Բաժիններ

Բեյլը և Խամեսը «Սանտիագո Բեռնաբեուն» լքել են խաղի ավարտից մոտ 10 րոպե առաջ

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը չեն սպասել Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Բետիսի» հետ կայացած հանդիպման եզրափակիչ սուլիչին (0-0): Այս մասին հաղորդում է Marca-ն:

2 խաղացողներն էլ մրցավեճին չեն մասնակցել վնասվածքի պատճառով, բայց խաղին հետևել են «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի տրիբունաներից: Ըստ պարբերականի տեղեկության՝ Բեյլն ու Խամեսը լքել են ստադիոնը հանդիպման ավարտից մոտ 10 րոպե առաջ:

Հիշեցնենք՝ ուելսցի ֆուտբոլիստը չէր ցանկացել մինչև վերջ հետևել նաև 11-րդ տուրի շրջանակում «Լեգանեսի» հետ կայացած մրցավեճին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 30-ին և ավարտվել «Արքայական ակումբի»՝ 5-0 հաշվով հաղթանակով:

Բեյլն ու Խամեսը նման արարքով չեն խախտել «Ռեալի» կանոնները, քանի որ ակումբի ղեկավարությունը թիմի՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին չի պարտավորեցնում խաղերը դիտել մինչև եզրափակիչ սուլիչը:

Զիդան․ «Մենք նրան հատուկ ուշադրություն ենք դարձնելու»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտպանի ու հարձակվողի հիբրիդ. Սերխիո Ռամոսի տպավորիչ ռեկորդները

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»

Դանի Ալվեսի թվիթը, որով նա «խայթել» է Ռամոսին

Զիդան․ «Արդեն հոգնել եմ այն խոսակցություններից, թե «Ռեալը» հաղթում է մրցավարների շնորհիվ»

Ռամոս․ «Ես 11մ իրացնելու կատարյալ անձնավորություն եմ»

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Ինչ էր անում Կազեմիրոն, երբ Ռամոսն իրացնում էր 11-մետրանոցը (ֆոտո)

Ռամոս․ «Մրցավարը չէ, որ հաղթում կամ պարտվում է Լա լիգայում»

Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը մեկնաբանել է «Ռեալի» 11-մետրանոցի դրվագը (տեսանյութ)

Ռամոսի գոլը կրկին հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»

«Ռեալի» մեկնարկային կազմը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում

«Ռեալի» հայտացուցակը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղին

«Ռեալը» 3 կորուստ ունի «Ատլետիկի» դեմ խաղին

Զիդանի սև ցուցակը. ում հետ այլևս հույսեր չի կապում ֆրանսիացին

«Ռեալի» ֆուտբոլիստները և մարզիչները հրաժարվել են տիտղոս նվաճելու համար սահմանված պարգևավճարներից