fbpx
Բաժիններ

Սիմեոնե․ «Կյանքս կտայի հանուն Դիեգո Կոստայի»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Սևիլիայի» հետ կայացած հանդիպումը (1-1), ինչպես նաև խոսել թիմի հարձակվող Դիեգո Կոստայի մասին, որը խաղի 72-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Մայրաքաղաքային թիմը ներքին առաջնությունում անցկացրած վերջին 6 մրցավեճից 5-ն ավարտել է ոչ-ոքիով, տոնել 1 հաղթանակ: Միաժամանակ պետք է ընդգծել, որ արգենտինացի մասնագետի գլխավորած թիմն անպարտելի է վերջին 11 պաշտոնական հանդիպումներում (4 հաղթանակ, 7 ոչ-ոքի):

«Մենք լավ հանդիպում անցկացրինք: «Սևիլիան» միշտ էլ հիանալի մրցակից է։ Նրանք կազմի մեծ խորություն ունեն, ինչը թույլ է տալիս մրցավեճի ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել: Փորձեցինք հավասարակշռության հասնել մեր գործողություններում, սակայն խաղի առաջին հատվածում թիմերից և ոչ մեկը չկարողացավ իր նպատակին հասնել: Երկրորդ խաղակեսում փորձեցինք ճնշում գործադրել մրցակցի պաշտպանության ուղղությամբ: Նրանք լավ էին վերահսկում իրավիճակը, սակայն Կորեան ու Արիասը, ամեն դեպքում, վտանգ էին ստեղծում և կարող էին հաղթել այս հանդիպումը մեզ համար:

Երբ ինչ-որ մեկն աշխատում է այնքան քրտնաջան, ինչքան Դիեգո Կոստան, ես ապագայում էլ վստահելու եմ այդպիսի մարդուն: Դիեգոն հիմա գտնվում է ֆունկցիոնալ լավագույն վիճակում: Նա լավ է աշխատում մարզումների ժամանակ, սակայն չի կարողանում գոլ խփել: Բայց դու կա՛մ Կոստայի հետ ես, կա՛մ՝ առանց նրա: Ես կյանքս կտայի հանուն Դիեգոյի»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Սիմեոնեն նշել է՝ ով է աշխարհի լավագույն դարպասապահը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել «Բավարիան»

Կոկե. «Եթե Ֆելիշը լսի մարզիչներին ու թիմակիցներին, կդառնա բոլորի ցանկացած ֆուտբոլիստը»

«Ատլետիկոն» կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ (տեսանյութ)

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ ու բարձրացավ 3-րդ տեղ (տեսանյութ)

Ֆելիշը շուրջ մեկ ամսվա դադարից հետո վերադարձել է «Ատլետիկոյի» հայտացուցակ

Մեսին խոսել է «Ատլետիկոյի» հաղթանակի մասին «Լիվերպուլի» նկատմամբ

Դիեգո Սիմեոնեի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Վան Դեյկ. «Խուճապի մատնվելու կարիք չկա»

«Փուչիկն ընկավ սեղանի տակ, մի օր-մի օր գըմփ». Ինչու՞ Կոնտեի «Ինտերը» չի դառնա Իտալիայի չեմպիոն

Ռոբերտսոն. «Ատլետիկոն» այնպես էր տոնում, կարծես հաղթել էր դիմակայությունում»

«Ատլետիկոն» Մադրիդում առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ)

Սաուլը բացեց հաշիվն «Ատլետիկո» – «Լիվերպուլ» խաղում (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

#ՉԼ_1/8. «Չոլոյի» զինվորներն ընդդեմ անպարտելի «Լիվերպուլի»

Յուրգեն Կլոպը համեմատել է իրեն ու Դիեգո Սիմեոնեին

«Ատլետիկոյի» երիտասարդ աստղը չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ խաղին