fbpx
Բաժիններ

Կոնտե․ «Անընդհատ լսում եմ, թե ուզում եմ իմ թիմում տեսնել Ռակիտիչին, Վիդալին, Մարադոնային, Նեյմարին․․․»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իտալական մամուլում տարածված այն տեղեկությունները, թե «ներաձուրիները» հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչի և Արտուրո Վիդալի ծառայություններով:

«Ես մշտապես կարդում եմ, որ Կոնտեն ցանկանում է այս խաղացողին, այն խաղացողին, մյուսին․․․ Բայց ես ոչ ոքի չեմ ցանկանում: Լրագրողներն ասում են, թե Կոնտեն ուզում է իր թիմում տեսնել Վիդալին, Ռակիտիչին, Մարադոնային, Նեյմարին․․․ Ես կապ կհաստատեմ ակումբի ղեկավարության հետ, և մենք միասին որոշում կկայացնենք տրանսֆերների վերաբերյալ»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է Calciomercato․com-ը:

Իտալացի մասնագետն «Ինտերը» գլխավորել է այս տարվա ամռանը: 50-ամյա Կոնտեի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: «Ներաձուրիներն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը՝ կայացած 11 տուրից հետո իրենց ակտիվում ունենալով 28 միավոր:

Կոնտեն չի դադարեցրել «Ինտերի» մարզումը նույնիսկ «ջրհեղեղի» պայմաններում (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

Մարադոնան հեռացել է «Խիմնասիա Լա Պլատայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Նա կարող է դառնալ առաջիկա 10 տարվա գլխավոր աստղը»․ Միշել Պլատինի

«Ինտերն» անհանգստանում է և գործուն քայլեր կատարում Մարտինեսին թիմում պահելու համար

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

«Դե Լիխտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխության համար». Կլյուվերտ

Պիկեն խոստովանել է՝ որ մարզաձևով կզբաղվեր, եթե չընտրեր ֆուտբոլը

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը

«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում

Նեյմարին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Բունդեսլիգայի աստղը

Գրիզմանը՝ «Բարսելոնային». «Վստահե՛ք ինձ, ու ամեն ինչ լավ կլինի»

Աբիդալ. «Բարսելոնան» բանակցում է Մեսիի և Անսու Ֆատիի հետ»

Սիլվա․ «Կան մրցավարներ, ովքեր հիանում են Մեսիով և լսում նրան»

Հնարավոր է՝ Նեյմարը մասնակցի «Ռեալի» դեմ խաղին

Անանուն սպառնալից նամակն ստացել է «Ինտերը», ոչ թե Կոնտեն․ միլանյան ակումբի պարզաբանումը