Championat․ Հայտնի է՝ Վարդանյանը քանի տարվա պայմանագիր կկնքի «Սոչիի» հետ - VNews
Բաժիններ

Championat․ Հայտնի է՝ Վարդանյանը քանի տարվա պայմանագիր կկնքի «Սոչիի» հետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Փյունիկի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը մոտ է ռուսական «Սոչի» տեղափոխվելուն:

Ռուսական Championat․com-ը նոր մանրամասներ է հաղորդել տրանսֆերի վերաբերյալ: Ըստ պարբերականի՝ 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի հետ պայմանագիր է կնքելու հաջորդ տարվա հունվարին: Բացի այդ, Վարդանյանը «Սոչիի» հետ ստորագրելու է 3 տարվա համաձայնագիր:

Հայ ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման (8 դեպքում եղել է մեկնարկային կազմում): Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում խաղադաշտ է դուրս եկել 1 անգամ՝ փոխարինման մտնելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ երևանյան մրցավեճում (4-2):

«Սոչին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը: Թիմի ակտիվում գրանցված է 13 միավոր: Այնտեղ է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ թիմի դարպասապահների մարզիչը մեր ընտրանու մարզչական շտաբում նույն պարտականությունները կատարող Ռոման Բերեզովսկին է:

Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով

Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսիի» 2 ֆուտբոլիստ կարող է հայտնվել «Լացիոյում»

«Բարսելոնան» Մարտինեսին մեկնարկային կազմում տեղ է երաշխավորել

«Ռեալն» առաջիկա տրանսֆերային շուկայում 4 ֆուտբոլիստի կվաճառի

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

«Դրանք Գրիմ եղբայրների հեքիաթներն են»․ Ռումենիգեն՝ տարածված լուրի մասին

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Նոյերը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ ունի

«Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, եթե դա ինձանից կախված լիներ». Ռոբերտո Կառլոս

«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել «Ռեալի» ֆուտբոլիստին

Էդեգորը պայման է դրել «Ռեալ» վերադառնալու համար

«Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինողին գտել է Պրեմիեր լիգայում

«Բորուսիան» սուպերառաջարկ է ստացել Սանչոյի տրանսֆերի հարցով