fbpx
Բաժիններ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

VBet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները՝ 10 փաստով

VBet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումներից հետո հայտնի դարձան պատվավոր մրցանակի խաղարկության քառորդ եզրափակչի զույգերը՝ «Վան» – «Նոա», «Սևան» – «Արարատ-Արմենիա», «Ուրարտու» – «Լոռի», «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»: Ընդ որում «Լոռին» քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց առանց խաղադաշտ դուրս գալու, քանի որ մրցակիցը՝ «Դիլիջանը», հրաժարվել էր գավաթի մրցաշարի մասնակցությունից:

VBet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ 7 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 3-ական հաղթանակ տոնեցին, մեկ խաղում գրանցվեց ոչ-ոքի, որի ելքը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 10 հանդիպումներից 5-ում հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին, 4-ում հաղթել են հյուրերը, մեկն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

7 խաղում խփվեց 16 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,28 գոլ): Կայացած 10 հանդիպումներում գրանցվել է 33 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,3 գոլ):

2․ Արդեն 3-րդ մրցաշրջանն է, որ «Փյունիկին» չի հաջողվում հաղթահարել գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը: 2017/18թթ. մրցաշարի քառորդ եզրափակչում փյունիկցիները զիջել էին «Բանանցին» (0-0, 2-4), իսկ գավաթի նախորդ խաղարկությունում նույն փուլում պայքարից դուրս էին մնացել «Լոռիի» հետ մրցավեճում (0-2, 1-1):

Գավաթային վերջին 6 հանդիպումներում «Փյունիկին»  չի հաջողվել հաղթանակ տոնել՝ 3 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով նույնքան պարտություն: Վերջին հաղթանակը գավաթի մրցաշարում «Փյունիկը» տոնել է 2017թ. ապրիլի 25-ին՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ կիսաեզրափակչի պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Բանանցին»:

Սուրեն Չախալյան․ «Տեսնում եմ, որ թիմը քայլ առաջ է արել, բայց որոշակի ժամանակ է պետք կայունության հասնելու համար» (տեսանյութ)

3․ «Ուրարտուն» գավաթի վերջին 7 խաղարկություններում մշտապես հաղթահարել է առաջին փուլի արգելքը և նվազագույնը հասել է մինչև կիսաեզրափակիչ: Այդ ընթացքում ամենամեծ հաջողությանն «Ուրարտուն» հասել է 2015/16թթ. խաղարկությունում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ նվաճելով Հայաստանի գավաթը:

«Փյունիկի» հետ գավաթային 10-րդ դիմակայությունում «Ուրարտուն» 4-րդ անգամ հաղթահարեց փյունիկցիների արգելքը: Նախկինում դա պատահել էր 1992 (2-0՝ եզրափակչում), 2003 (1-1, 2-1՝ կիսաեզրափակչում) և 2017/18թթ. (0-0, 4-2՝ 1/4): 2-րդ անգամ մրցակիցների գավաթային մրցավեճի ելքը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում: Առաջին անգամ դա պատահել էր 2004թ. գավաթի խաղարկության եզրափակչում, որում դարպասները մնացել էին անառիկ, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում 6-5 հաշվով հաղթել էր «Փյունիկը»:

4․ «Շիրակը» 2-րդ մրցաշրջանն անընդմեջ գավաթի մրցաշարից դուրս մնաց առաջին իսկ փուլից: Անցյալ տարի գյումրեցիները 1/8 եզրափակչում զիջել էին «Արցախին» (0-0, 1-3): Արդեն 5 խաղ գավաթի մրցաշարում «Շիրակը» հաղթանակի բերկրանքը չի վայելել: Վերջին հաղթանակը «Շիրակը» տոնել է 2017թ. ապրիլի 25-ին՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:

Վարդան Բիչախչյան․ «Վատ հանդիպում չանցկացրինք․ իրական գոլային պահեր ունեինք, որոնք չօգտագործեցինք» (տեսանյութ)

5․ «Արարատ-Արմենիան» կրկնեց Հայաստանի գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ Արմենիայի» դարպասը: Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» 1/8 եզրափակչի պատասխան խաղում 5-0 հաշվով պարտության էր մատնել «Երևանին»:

Հետաքրքիր է, որ «Վեստ Արմենիան» գավաթի ընթացիկ խաղարկությունում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակներից մեկի հեղինակն է՝ 1/16 եզրափակչում 7-1 հաշվով պարտության մատնելով «Անիին»: Ամենախոշոր մյուս հաշիվը գրանցվել էր 1/16 եզրափակչի «Արագած» – «Վան» խաղում՝ 0-6:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Սևակ Ասլանյանի հետ

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստում են անցնում «Վալենսիայում»

«Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը՝ «Արարատում»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ատլետիկոն» ՉԼ-ի 1/8 եզրափակիչում է, «Բայերը» կխաղա Եվրոպա լիգայում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո ՊՍԺ-ն, «Բավարիան» ու «Ատլետիկոն» հաղթում են, մյուս խաղերում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

«Լոկոմոտիվն» «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ մարզվել է «Ռեալի» մարզաբազայում (տեսանյութ)

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ