fbpx
Բաժիններ

Պաշտոնական․ Էրիկ Վարդանյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը տեղափոխվել է ռուսական «Սոչի»: Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

«Էրիկ Վարդանյանը «Սոչիի» նոր ֆուտբոլիստն է: Էրիկը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» կազմում ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, սակայն նրա թիմը եզրափակել է միայն 2-րդ տեղում: 21-ամյա հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից»,- նշված է «Սոչիի» հայտարարության մեջ:

Ռուսական մամուլն ավելի վաղ հաղորդում էր, որ Վարդանյանը 3 տարվա պայմանագիր է ստորագրելու ռուսական ակումբի հետ:

Հայ ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման (8 դեպքում եղել է մեկնարկային կազմում): Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում խաղադաշտ է դուրս եկել 1 անգամ՝ փոխարինման մտնելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ երևանյան մրցավեճում (4-2):

«Սոչին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը: Թիմի ակտիվում գրանցված է 13 միավոր: Այնտեղ է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ թիմի դարպասապահների մարզիչը մեր ընտրանու մարզչական շտաբում նույն պարտականությունները կատարող Ռոման Բերեզովսկին է:

Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով

«Էրիկ Վարդանյանը 5 տարի սովորել է «Բարսելոնայում», նշանակում է, որ նա վատ չի խաղում». Սելյուկ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ատլետիկոն» պատրաստ է 40 մլն. եվրո առաջարկել «Բարսայի» ֆուտբոլիստի դիմաց

«Իբրահիմովիչը ցանկանում է կարիերան ավարտել այդ առաջնությունում». «Գելեքսիի» գլխավոր մարզիչ

Հալանդը կարող է «շրջանցել» գրանդներին ու անակնկալ ընտրություն կատարել

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Գրանդ ակումբները հերթ են կանգնել Սանչոյին գնելու համար

Վիդալը մեկնաբանել է «Ինտեր» տեղափոխության լուրերը

Նեյմարը պնդում է. Նա հայտնել է «Բարսայի» ֆուտբոլիստներին, որ չի փոխել որոշումը

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուի գինը «վախեցրել» է «Բարսելոնային»

ՊՍԺ-ն «Բարսելոնայում» է գտել Կիլիան Մբապեին փոխարինողին

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակը «Յուվենտուսի» կիսապաշտպանն է

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Ջական տուն է փնտրում իտալական քաղաքում

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Էրիկ Վարդանյանը՝ «Սոչի» տեղափոխության, որակազրկման և «Լոկոմոտիվ» ձախողված տեղափոխության մասին