IFFHS․ VNews-ի լրագրող Արման Աբելյանի ընտրությունը տարվա լավագույնների քվեարկությունում - VNews
Բաժիններ

IFFHS․ VNews-ի լրագրող Արման Աբելյանի ընտրությունը տարվա լավագույնների քվեարկությունում

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) քվեարկություն է կազմակերպել 91 երկրների փորձագետների միջև՝ պարզելու ֆուտբոլային աշխարհում 2019 թվականի լավագույններին:

Հայաստանից քվեարկությանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցել է VNews.am-ի թղթակից Արման Աբելյանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջինիս ընտրությունը մի քանի անվանակարգերում:

Պետք է հստակ արձանագրել այն, որ IFFHS-ը որոշում է ոչ թե տարվա լավագույն ֆուտբոլիստին, այլ փլեյմեյքերին ու դարպասապահին:

Տարվա լավագույն փլեյմեյքեր՝ 1․ Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), 2․ Բերնարդու Սիլվա (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»), 3․ Հակիմ Զիեշ (Մարոկկո, «Այաքս»)

Տարվա լավագույն դարպասապահ՝ 1․ Ալիսոն Բեկեր (Բրազիլիա, «Լիվերպուլ»), 2․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա, «Բարսելոնա»), 3․ Յան Օբլակ (Սլովենիա, «Ատլետիկո Մադրիդ»)

Տարվա լավագույն ակումբային մարզիչ՝ 1․ Յուրգեն Կլոպ (Գերմանիա, «Լիվերպուլ»), 2․ Խոսեպ Գվարդիոլա (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»), 3․ Էրիկ տեն Հագ (Հոլանդիա, «Այաքս»)

Տարվա լավագույն մարզիչ հավաքականների մակարդակով՝ 1․ Տիտե (Բրազիլիա, Բրազիլիայի հավաքական), 2․ Ռոնալդ Կուման (Հոլանդիա, Հոլանդիայի հավաքական), 3․ Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա, Ուկրաինայի հավաքական)

Տարվա լավագույնների խորհրդանշական հավաքական՝ Ալիսոն Բեկեր (Բրազիլիա, «Լիվերպուլ») – Յան Վերտոնգեն (Բելգիա, «Տոտենհեմ»), Մատեյս դե Լիխտ (Հոլանդիա, «Այաքս»/«Յուվենտուս»), Վիրջիլ վան Դեյկ (Հոլանդիա, «Լիվերպուլ»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Անգլիա, «Լիվերպուլ») – Ֆրենկի դե Յոնգ (Հոլանդիա, «Այաքս»/«Բարսելոնա»), Ջորջինյո Վեյնալդում (Հոլանդիա, «Լիվերպուլ»), Բերնարդու Սիլվա (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի») – Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»), Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենտուս»):

Քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի լավագույն փլեյմեյքեր էր ճանաչվել խորվաթ Լուկա Մոդրիչը, ակումբային ֆուտբոլի լավագույն մարզիչ՝ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, հավաքականների մակարդակով լավագույն մարզիչ՝ Դիդյե Դեշամը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է «Բարսելոնան» 2018-ին 2 թոփ տրանսֆեր ձախողել

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»

Վիդալ․ «Մեզ 11 եզրափակիչ է սպասվում»

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

«Մեսիին երեխայի նման վերաբերվեցի, իսկ 15 րոպե անց Անչելոտիին խնդրեցի փոխարինել ինձ». Կոստակուրտա

«Մեսիի խաղն այն եզակի բաներից է, որ կարելի է վայելել դատարկ տրիբունաներով ֆուտբոլում». Լինեկեր

Սետյեն. «5 փոփոխությունն ավելի շատ կվնասի «Բարսելոնային»

Մարտինո․ «Բարսելոնայում» անցկացրած տարին վատագույնն էր իմ կարիերայում»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Կլոպ․ «Այդքան էլ կարևոր չէ՝ որտեղ կնվաճենք չեմպիոնությունը»