fbpx
Բաժիններ

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»  

8 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

59 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 22 անգամ, «Ուրարտուն»՝ 18, գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 69-69

1-ին շրջան. 24.08.2019 «Ուրարտու» 1-1 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Վահագն Այվազյան 53՛, 1-1՝ Արամ Բարեղամյան 54՛, ինքնագոլ

«Գանձասար-Կապան»՝ 9-րդ տեղ (10 միավոր), «Ուրարտու»՝ 8-րդ տեղ (12 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Երկու թիմերն էլ հաջող հանդես եկան VBet Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ հաղթահարելով 1/8 եզրափակչի արգելքը: «Գանձասար-Կապանը» 2-1 հաշվով պարտության մատնեց «Շիրակին», իսկ «Ուրարտուն» «Փյունիկի» հետ մրցավեճում քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց հետխաղյա 11մ հարվածաշարում մրցակցին գերազանցելու շնորհիվ:

2․ Առաջնության վերջին 6 հանդիպումներում «Գանձասար-Կապանն» ընդամենը 6 միավոր է վաստակել՝ կրելով 4 պարտություն:

3․ Իսկ ահա «Ուրարտուն» բավական հաջող է խաղացել առաջնության վերջին 6 հանդիպումներում՝ իր օգտին գրանցելով 10 միավոր: Մինչդեռ մեկնարկային 6 հանդիպումներում Իլշատ Ֆայզուլինի սաներն ընդամենը 2 միավոր էին վաստակել:

4․ Վերջին 9 մրցաշրջաններում «Ուրարտուն» շատ անհաջող է խաղացել «Գանձասար-Կապանի» հետ՝ անցկացրած 39 հանդիպումներից շահելով միայն 7-ը, կրելով 17 պարտություն:

5․ Երկու թիմերն էլ աչքի չեն ընկնում արդյունավետությամբ, ուստի լավագույն ռմբարկուների ցուցանիշներն էլ ցածր են: «Գանձասար-Կապանում» 2-ական գոլի հեղինակ են դարձել Անդրանիկ Քոչարյանը, Գեղամ Հարությունյանն ու Դավիթ Մինասյանը: «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն Եվգենի Կոբզարն է, որի հաշվին 4 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

 «Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 10 գոլ:

«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան՝ 9 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Պաշտոնական. «Լոռին» խզեց պայմանագիրը Նվանի Իկեչուկվուի հետ

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատը» երկու ընկերական խաղ կանցկացնի Սոչիում

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Պետրոս Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «Արարատ-Արմենիային»

Առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը զգալի առաջընթաց է գրանցել

Ալեքսանդր Գալիմովը հեռացել է «Փյունիկից»

Պաշտոնական․ Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Ղազախստանում