fbpx
Բաժիններ

Պատժվել է ՊՍԺ-ի դեմ խաղում 11-մետրանոցը չիրացնելու համար․ «Բրյուգեի» ֆուտբոլիստը բարդ իրավիճակում է

«Բրյուգեի» հարձակվող Մբայե Դյանը զրկվել է թիմի հանդիպումներին մասնակցելու հնարավորությունից Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում ՊՍԺ-ի հետ կայացած մրցավեճում 11-մետրանոց հարվածը դիպուկ չիրացնելու համար: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը՝ հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին:

Ըստ հաղորդման՝ «Բրյուգեի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմանը որոշել էր, որ 11-մետրանոց հարվածը պետք է իրացներ Հանս Վանակեն: Սակայն Դյանը ցանկություն էր հայտնել անձամբ կատարելու հարվածը, որից հետո գնդակը չէր հայտնվել Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասում: Կլեմանը, մեկնաբանելով սենեգալցի հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է․ «Նա չի ընդգրկվելու «Անտվերպենի» հետ հանդիպման հայտացուցակում: Նրա՝ կազմ հավանական վերադարձի վերաբերյալ որոշումը ես կընդունեմ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում: Բացի այդ, նրա համար սահմանվելու է բավականին կլորիկ գումարային տուգանք»:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Բրյուգեին» հաղթել է 1-0 հաշվով: Դյանը 11-մետրանոց նշակետից վրիպել է 76-րդ րոպեին, երբ նրա թիմն արդեն պարտվողի դերում էր:

Աշխարհի ամենաերջանիկ երկրպագուն. հայրն ու որդին «կորցրին իրենց»՝ «Բրյուգեի» մարզաշապիկը ստանալիս (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» և ՊՍԺ-ն բանակցում են ֆուտբոլիստների փոխանակություն կատարելու շուրջ

ՊՍԺ-ն արդեն փոխարինող է գտել Կավանիի համար

ՊՍԺ-ն ներկայացրել է թիմի չորրորդ մարզազգեստը

Անգլիական գրանդը մտադիր է խառնել «Ատլետիկոյի» ծրագրերը

Մբապեն փորձել է կրկնել Մարադոնայի «Աստծո ձեռքը» ու դեղին քարտ ստացել (տեսանյութ)

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեյմսին» Ֆրանսիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում (տեսանյութ)

«Չելսին» տրանսֆերային առաջարկ է կատարել ՊՍԺ-ին

Մբապե. «Չեմ ցանկանում նսեմացնել Մեսիի արժանիքները, բայց ինձ ոգեշնչում է Ռոնալդուի կարիերան»

Կավանիի՝ «Ատլետիկո» տեղափոխությունն անխուսափելի է

ՊՍԺ-ն մտադիր է գնել «Յուվենտուսի» հարձակվողին՝ որպես Կավանիի փոխարինողի

Մբապե․ «Եթե պատասխանեմ «Ռեալի» մասին հարցին, ՊՍԺ-ի համար այդքան էլ լավ չի լինի»

Լեմպարդը չի բացառել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի տեղափոխությունն իր թիմ

Մբապե. «Լիվերպուլը» իսկական մեքենա է»

Ինչպես է Կոմպանին պաշտպանում Մինյոլեին իր թիմի երկրպագուներից, որոնք ճայթռուկներ էին նետում (տեսանյութ)

Մբապեն ասել է՝ ով է իր մանկության կուռքը

Աղբյուր․ Նեյմարը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից արդեն հետաքրքրվել է նոր գլխավոր մարզչի մասին