fbpx
Բաժիններ

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

Բարձրագույն խումբ, 13-րդ տուր, «Նաիրի» ստադիոն, Երևան, 09․11․19 14:00

«Ալաշկերտ» 1-1 «Արարատ»

Գոլերը՝ 0-1՝ Արտակ Ալեքսանյան 4՛, 11մ, 1-1՝ Տիագո Գալվաո 45+1՛, 11մ

«Արարատը» միավորների քանակը հասցրել է 26-ի և առաջնության միանձնյա առաջատարն է: Վադիմ Լազորենկոյի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշարում գրանցել է իր 2-րդ ոչ-ոքին, ու հետաքրքիր է, որ առաջինը նույնպես տեղի էր ունեցել «Ալաշկերտի» հետ մրցավեճում (1-1): «Արարատը» Բարձրագույն խմբում իր վերջին 7 հանդիպումներում գրանցել է 3-ական հաղթանակ և ոչ-ոքի, կրել 1 պարտություն:

«Ալաշկերտը» 23 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում «Արարատ-Արմենիայի» հետ, սակայն վերջինս 1 մրցավեճ պակաս է անցկացրել: Գործող գավաթակրի համար նույնպես սա մրցաշարում 2-րդ ոչ-ոքին էր: Արմեն Ադամյանի գլխավորած թիմն առաջնությունում իր վերջին 5 խաղում գրանցել է 2-ական հաղթանակ ու պարտություն, ինչպես նաև 1 ոչ-ոքի: «Ալաշկերտն» առաջնությունում իր վերջին 6 մրցավեճում առաջինն է գոլ բաց թողել՝ վերջնական արդյունքում հաղթելով 3 անգամ, կրելով 2 պարտություն և գրանցելով 1 ոչ-ոքի:

13-րդ տուրի շրջանակներում ավելի վաղ կայացել էր ևս 2 հանդիպում՝ «Գանձասար-Կապան» 2-4 «Ուրարտու», «Փյունիկ» 1-0 «Շիրակ»:

Վաղը՝ նոյեմբերի 10-ին, ուժերն են չափելու նաև «Նոա» – «Լոռի» ու «Արարատ-Արմենիա» – «Երևան» զույգերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» տարին ավարտեցին ոչ-ոքիով․ VNews-ի ֆոտոշարքը

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ