Տեր Շտեգեն․ «Այն, ինչ անում է Մեսին, աննորմալ է» - VNews
Բաժիններ

Տեր Շտեգեն․ «Այն, ինչ անում է Մեսին, աննորմալ է»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է Պրիմերայի 13-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ հաղթանակի (4-1) փաստը, ինչպես նաև անդրադարձել կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսիին: Արգենտինացին վերոնշյալ մրցավեճում հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

«Միշտ էլ հաճելի է հաղթելը: Խաղի սկզբում հեշտ չէր, քանի որ մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում, դժվար էր գնդակը վերահսկելը: Բայց մենք ի վերջո ավելի արագ գտնվեցինք և կարողացանք խփել մեր գոլերը: Հեշտ չէ նման մրցակցի դեմ հանդես գալը, ուստի մենք վաստակեցինք շատ կարևոր 3 միավոր:

Մեսին յուրահատուկ է: Այն, ինչ նա անում է, աննորմալ է: Լիոնելն ապշեցուցիչ տաղանդ ունի: Նա միշտ մրցունակ է և քրտնաջան աշխատում է մարզումների ժամանակ»,- գերմանացի դարպասապահի խոսքերը մեջբերում է Sport․es-ը:

«Սելտան» 22-րդ թիմն է, որի դարպասը Մեսին գրավել է 10 և ավելի անգամ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսի․ «Այդ մրցաշարի հետաձգումը մեծ հիասթափություն էր ինձ համար»

Թվեք Չեմպիոնների Լիգայի 08/09 եզրափակիչի թիմերի հայտացուցակները. VNews-ի Quiz-ը

Լիոնել Մեսին խոսել է կորոնավիրուսի համավարակի մասին

Ամենաշահավետ առաջարկը «Բարսելոնային» Անգլիայից՝ Կոուտինյոյի վերաբերյալ

Անտուան Գրիզմանը մարզմանը ներկայացել է նոր սանրվածքով (լուսանկար)

«Բարսելոնան» մարզումից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Մեսիի՝ լավ մարզավիճակը

«Նյուքասլը» սկսել է բանակցությունները «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

«Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

«Բարսելոնան» պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսել

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ Սեմեդուի տրանսֆերի հարցով

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ