fbpx
Բաժիններ

Ռեկորդային քանակի երկրպագու է ներկա գտնվել Անգլիայի և Գերմանիայի կանանց հավաքականների խաղին

Անգլիայի և Գերմանիայի կանանց հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումը ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Մրցավեճին ներկա է եղել 77 768 երկրպագու, ինչը ռեկորդ է ինչպես կանանց ֆուտբոլում տեղի ունեցած ընկերական խաղերի, այնպես էլ Անգլիայում կանանց թիմերի միջև երբևէ կայացած հանդիպումների համար: Նախկին ռեկորդը գրանցվել էր 2014 թվականի նոյեմբերին, երբ այս նույն հավաքականների միջև կայացած մրցավեճին ստադիոնից հետևել էր 45 619 ֆուտբոլասեր:

Հավելենք, որ ընկերական խաղն ավարտվել է Գերմանիայի հավաքականի օգտին, որը հաղթանակ է տոնել 2-1 հաշվով: Բունդեսթիմի կազմում 90-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել 18-ամյա Կլարա Բուլը:

Ֆիլ Նևիլի գլխավորած Անգլիայի ընտրանին կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Միացյալ Նահանգների հավաքականից կրած պարտությունից հետո անցկացրել է 7 մրցավեճ ու կրել 6 պարտություն:

Մի գդալ սպորտ. Կանանց ֆուտբոլ. Աննա Դալաքյան, Մարիամ Ցոլակյան, Վերոնիկա Ասատրյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: