fbpx
Բաժիններ

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Երևանի» գլխավոր մարզիչ Կալդաս դե Օլիվեյրան հրաժարական է տվել: Այս մասին պորտուգալացի մասնագետը հայտարարել է Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումից հետո (2-7) կայացած մամուլի ասուլիսում:

Դե Օլիվեյրան մասնավորապես ասել է․ «Սպասում եմ տնօրենի հետ զրույցին, իմ ճանապարհն ավարտվել է: Շատ մեծ խնդիրներ կան: Արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի պայմանագրով, բայց այս խնդիրները թույլ չեն տալիս շարունակել ճանապարհս: Այսօր խաղ ենք անցկացրել, բայց ամբողջ շաբաթվա ընթացքում չէինք մարզվել: Չգիտենք, թե ինչու: Ղեկավարությունը պատասխաններ չի տվել:

Երկար տարիներ է, ինչ պրոֆեսիոնալ մարզիչ եմ: Ես այսպիսի իրավիճակում երբեք չէի հայտնվել: Ավելի շատ հարգանք էր պետք ակումբի կողմից: Անարդար է այսպիսի իրավիճակում հայտնվելը: Ցանկանում եմ ավելի շատ բան տալ այս առաջնությանը: Այս իրավիճակում աշխատելն անհնար է և չեմ կարող շարունակել: Շնորհակալութուն եմ հայտնում բոլորին: Շատ տխուր եմ, քանի որ նման խնդիրների առկայությամբ չեմ կարող շարունակել աշխատանքս»:

Հիշեցնենք, որ «Երևանը» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում նույնքան պարտություն է կրել ու աղյուսակի վերջին հորիզոնականում է: Թիմը դուրս է մնացել նաև VBet Հայաստանի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակիչ փուլում պարտվելով «Սևանին» (0-2):

«Երևանն» այս մրցաշրջանում գլխավորել է արդեն 4 մասնագետ: Դե Օլիվեյրայից զատ, այդ պարտականությունները կատարել և հեռացել են նաև Նեբոյշա Պետրովիչը, Գեորգի Ղազարյանն ու Վլադ Գոյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը՝ «Արարատում»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» տարին ավարտեցին ոչ-ոքիով․ VNews-ի ֆոտոշարքը

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)