fbpx
Բաժիններ

Վերատի․ «Նեյմարն ուզում է իր խաղով ներողություն խնդրել երկրպագուներից»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտնել է փարիզյան ակումբում ելույթներից ունեցած տպավորությունների, մարզական տնօրեն Լեոնարդոյի և հարձակվող Նեյմարի մասին:

«Չէի սպասում, որ այստեղ այսքան տարիներ կանցկացնեմ: Ակումբն ինձ տալիս է այն ամենը, ինչ ինձ պետք է: Կարիերաս, հնարավոր է, ավարտեմ այստեղ: Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու չեմ փորձում ուժերս որևէ այլ ակումբում: Սակայն ինձ համար ամեն օրն այստեղ կարծես նոր մարտահրավեր լինի: Ինձ դուր է գալիս թիմում տիրող մթնոլորտը: Եթե խնդիրներ չունենանք, ապա կարող ենք այս տարի շատ բանի հասնել Չեմպիոնների լիգայում:

Վաղուց եմ ճանաչում Լեոնարդոյին: ՊՍԺ-ն ճիշտ վարվեց, երբ նրան վերադարձրեց ակումբ: Երբ ինչ-որ խնդիրներ են առաջանում, անմիջապես զրուցում եմ նրա հետ:

Նեյմարի հետ ամեն ինչ կարգին է: Նա որոշ ժամանակ առաջ ցանկանում էր հեռանալ: Դրա պատճառը գուցե այն էր, որ Նեյմարի կյանքում ծանր շատ պահեր էին եղել, ուստի ցանկանում էր վերադառնալ այնտեղ, որտեղ, հնարավոր է, փոքր-ինչ ավելի շատ կսիրեին նրան: Բայց նա ի վերջո մնաց և սկսեց ավելի լավ մարզվել, քան անցյալում: Նեյմարը ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ ասպարեզ ու իր խաղով ներողություն խնդրել երկրպագուներից»,- իտալացու խոսքերը մեջբերում է Getfootballnewsfrance.com-ը:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը վերջերս կարծիք էր հայտնել, որ Վերատին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է:

Հայտնի է՝ նոր պայմանագրով որքան աշխատավարձ կստանա Վերատին ՊՍԺ-ում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


20-ամյա Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում է

Կավանիի անսպասելի վրիպումը «Նանտի» դեմ հանդիպման վերջին վայրկյաններին (տեսանյութ)

AS. «Ռեալի» ֆուտբոլիստը կարող է լինել Մբապեին գնելու բանալին

Տուխել. «ՊՍԺ-ում Կավանիի իրավիճակը տխուր է»

Նեյմարը կրկին բախվեց ՊՍԺ-ի երկրպագուներին

Նավասը պատմել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին

ՊՍԺ-ն հաղթեց, 2 ամսվա դադարից հետո Նեյմարը գոլ խփեց (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ Մբապեն որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ

Այսօր նախատեսված «Մոնակո» – ՊՍԺ խաղը հետաձգվել է

Էմանուել Պետի․ «Այդ տղան խաղում է միմիայն իր համար»

«Նեյմարը թքած ունի ՊՍԺ-ի ու նրա երկրպագուների վրա». «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ

Տոմա Մենյեն ներողություն է խնդրել Էդեն Ազարից

Թոփ մարզիչը կարող է փոխարինել Տուխելին ՊՍԺ-ում

Մբապեն՝ «Մոնակոյի» փոխնախագահին. «Ռեալը» կսպասի»

Ֆաբրեգաս. «Ինչպե՞ս կարելի է խախտում որակել այդ թեթև հպումը»

«Չեմ կարող երաշխավորել, որ Նեյմարն ու Մբապեն կմնան ՊՍԺ-ում». Սարաբիա