Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Բուխարեստում այսօր անցկացված կայծակնային շախմատի մրցախաղի 2-րդ շրջանի հանդիպումներով ավարտվեց Grand Chess Tour-ի 6-րդ փուլը:

Լևոն Արոնյանը բավական հաջող հանդես եկավ նաև 2-րդ շրջանի հանդիպումներում և արագ ու կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած միավորների ընդհանուր քանակով Սերգեյ Կարյակինի հետ լավագույն արդյունքը ցույց տվեց: Նրանց հաշվին գրանցվեց 20-ական միավոր: Մրցակարգի համաձայն, հաղթողին որոշելու համար Արոնյանն ու Կարյակինը լրացուցիչ մրցախաղ անցկացրին:

Առաջին պարտիան, որում սևերով խաղում էր Արոնյանը, 20-րդ քայլին ոչ-ոքի ավարտվեց: Իսկ ահա 2-րդ պարտիայում Արոնյանը սպիտակներով 27-րդ քայլին հաղթանակ տոնեց: Այսպիսով, Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող: Նա և Կարյակինը 31250 դոլար պարգևավճար կստանան:

Նշենք, որ կայծակնային մրցախաղի 2-րդ շրջանն Արոնյանը շատ հաջող սկսեց՝ հաջորդաբար հաղթելով Շահրիյար Մամեդյարովին, Անտոն Կորոբովին և Լե Քուանգ Լիեմին: Ցավոք, 4-րդ տուրում նրա հաղթարշավն ընդհատեց Սերգեյ Կարյակինը՝ պարտության մատնելով Լևոնին:

Այդ պարտությունը կարծես ազդեց Արոնյանի հետագա ելույթների վրա: Մնացած 5 պարտիաներում Լևոնն ընդամենը1,5 միավոր վաստակեց՝ հաշտություն կնքելով Վիշվանաթան Անանդի, Անիշ Գիրիի և Ֆաբիանո Կարուանայի հետ, պարտվելով  Վլադիսլավ Արտեմևին և Ուեսլի Սոյին:

Grand Chess Tour-ի մրցաշարերում սա Լևոն Արոնյանի 2-րդ հաղթանակն է: Մինչ այս նա հաղթող էր ճանաչվել Սենթ Լուիսում կայացած արագ և կայծակնային շախմատի մրցաշարում՝ պարգևատրվելով 37500 դոլարով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց