Կամո Հովհաննիսյանը հայտարարել է «Ժետիսուից» հեռանալու մասին - VNews
Բաժիններ

Կամո Հովհաննիսյանը հայտարարել է «Ժետիսուից» հեռանալու մասին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում կատարած հրապարակման միջոցով տեղեկացրել է, որ հեռանում է ղազախական «Ժետիսուից»:

«Շնորհակալությո՛ւն, «ՖԱ Ժետիսո՛ւ»: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մրցաշրջանի համար: Հաճելի էր այսպիսի թիմում այսպիսի խաղացողների հետ հանդես գալը: Հետագա հաջողություններ եմ մաղթում, շատ հաղթանակներ, և որպեսզի հասնեք առաջադրված նպատակներին»,- գրել է Հովհաննիսյանը:

27-ամյա ֆուտբոլիստը «Ժետիսուում» ելույթ էր ունենում սկսած 2018 թվականի հունվարից: Նա Ղազախստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման (24 անգամ եղել է մեկնարկային կազմում) ու դարձել 5 գոլի հեղինակ: Հովհաննիսյանը մինչ ղազախական ակումբին միանալը մեկ մրցաշրջան էր անցկացրել բելառուսական «Տորպեդո Բելազում»:

Հավելենք, որ պաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և կմասնակցի ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Հունաստանի ու Իտալիայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքին:

Տիգրան Բարսեղյանի անզուգական գոլն «Օկժետպեսի» դեմ խաղում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պետրոս Ավետիսյանն առաջին րոպեն է անցկացրել Ղազախստանի առաջնությունում

Պաշտոնական. Հայկ Իշխանյանը՝ «Ժետիսուի» ֆուտբոլիստ

Հայկ Իշխանյանը հեռացել է «Ալաշկերտից». Հավանական ուղղությունը Ղազախստանն է

Կամո Հովհաննիսյան. «Միշտ պատրատ եմ անմնացորդ նվիրվել խաղին և ուրախացնել մեր երկրպագուներին»

Կամո Հովհաննիսյանը՝ ՖԱՖ-ի համակրանք 2019

«Կայրաթի» գլխավոր մարզիչ․ «Գիտենք, որ Կամոն գերազանց արագություն ու կատարողականություն ունի»

Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հավաքույթի ժամանակ կատարել է Թաթայի երգը (տեսանյութ)

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը՝ «Կայրաթի» ֆուտբոլիստ

Կամո Հովհաննիսյանը մարզվում է «Կայրաթի» հետ

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում

Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Կամո Հովհաննիսյան. «Պարգևեք այդ տոնը այս կարևոր խաղում մեր բոլոր երկրպագուներին ու ամբողջ հայ ազգին»

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական