fbpx
Բաժիններ

Գվարդիոլա․ «Կարող ենք հպարտանալ նրանով՝ ինչպես խաղացինք Եվրոպայի ուժեղագույն թիմի դեմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտության փաստը (1-3):

«Այսօր ցույց տվեցինք՝ ինչու ենք համարվում չեմպիոններ: Ես հպարտ եմ իմ թիմով, ինչպես երբեք: Կարող ենք հպարտանալ նրանով, թե ինչպես խաղացինք Եվրոպայի ուժեղագույն թիմի դեմ:

Մրցավարության մասին հարցրեք մրցավարներին, ոչ թե ինձ: Հարցրեք Մայքլ Օլիվերին և VAR համակարգի անձնակազմին: Ես կարող եմ խոսել մեր խաղի մասին, այն լավն էր: Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր: Մենք խաղացինք իսկական չեմպիոնների պես: Չեմ կարող հերքել՝ որքան լավն էր «Լիվերպուլը», սակայն մենք բնավորություն ցույց տվեցինք:

Սա շատ նման էր այն հանդիպմանը, որ մեր միջև կայացավ Չեմպիոնների լիգայում: Այդ մրցավեճում նույնպես եղան անհավանական իրավիճակներ, սակայն մեր այսօրվա ելույթը հիանալի էր: Մենք կռվեցինք և չհանձնվեցինք, քանի որ չեմպիոնությանը հավակնող թիմ ենք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Իսպանացի մասնագետը մրցավեճի ավարտից անմիջապես հետո հեգնել էր մրցավարական անձնակազմին՝ դժգոհություն արտահայտելով նրա աշխատանքից:

Կլոպ․ «Սա միակ միջոցն էր, որով կարող էինք հաղթել «Սիթիին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները կարող են ազատ գործակալներ դառնալ

Գվարդիոլան՝ ֆուտբոլիստներին․ «Հիմա պետք է ցույց տանք բոլորին, որ «Սիթին» ոչ թե գումարի, այլ տաղանդի մասին է»

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

Բերնարդու Սիլվա․ «Եթե «Բենֆիկան» ցանկանա, ես կվերադառնամ այնտեղ»

«Սիթիի» ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստների հետ ստեղծված իրավիճակի համար

«Ռեալը» խելահեղ գումար է պատրաստել Ստեռլինգի տրանսֆերի համար

Կաֆու․ «Ալեքսանդր-Առնոլդը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»

«Սիթին» կարող է զրկվել 2014 թվականի չեմպիոնությունից

Զիդան․ «Սիթին» հիմա ավելի մոտիվացված է»

Մանե․ «Մեր նպատակն ամենասկզբից էլ եղել է Պրեմիեր լիգայում չեմպիոնություն նվաճելը»

The Telegraph․ 2 մասնագետներ, որոնք կարող են գլխավորել «Սիթին» Գվարդիոլայի հեռանալու դեպքում

Sport.es․ Գվարդիոլան մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ «Սիթիում»

5 հաղթանակ, ու «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի չեմպիոն է

«Լիվերպուլը» հաղթեց «Նորվիչին» արտագնա խաղում (տեսանյութ)

Ագուերոն կարող է ժամանակից շուտ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը՝ ըստ Յուրգեն Կլոպի