fbpx
Բաժիններ

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Երևանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (7-2) հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

-Մի քիչ դժվար է գնահատական տալը՝ հաշվի առնելով մրցակցի վիճակը, բայց կփորձեմ դա անել։ Մեր խաղում բաներ կային, որ ստացվեցին, բայց կան նաև բաներ, որոնց վրա պետք է աշխատենք: Հաղթեցինք խոշոր հաշվով, և, ինձ թվում է, մեր խաղում կար որակ:

Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ ազգային հավաքական հրավիրված 2 ֆուտբոլիստները՝ Արթուր Դանիելյանն ու Պետրոս Ավետիսյանը, այսօր չմասնակցեցին մրցավեճին:

-Նրանք մինչ այս շատ հանդիպումներ էին անցկացրել: Արթուր Դանիելյանը, եթե հիշողությունս չի դավաճանում, 4 խաղ անընդմեջ եղել է հիմնական կազմում: Նույնն էլ Պետրոսի դեպքում է: Նրանց չխաղալը ոչ մի բանի հետ կապված չէր: Դուք գիտեք՝ մեր թիմի սկզբունքն ինչպիսին է, այսինքն՝ ռոտացիաներ լինում են: Պատճառն ընդամենը դա էր:

Մաիլսոն Լիման կարծես «եռում» է գոլ խփելու ցանկությունից, բայց չի ստացվում գրավել մրցակցի դարպասը: Ի՞նչ եք կարծում՝ նա ի՞նչ խնդիր ունի:

-Նրա հիմնական խնդիրը հոգեբանությունն է, նա անընդհատ հունից դուրս է գալիս: Երբ քո գլուխը պարզ չէ, քո դեպքում էլ այնպես կստացվի, ինչպես Լիմայի պարագայում, այսինքն՝ նույնիսկ 1 մետրից կամ 5 մետրից չես կարողանա գոլ խփել: Մաիլսոնի գլխում պետք է պարզություն լինի, քանի որ նրա որակները շատ լավն են: Ես նրա հետ միշտ խոսում եմ, նա պետք է այդ ուղղությամբ աշխատի:

Թիմը բարձրացավ 1-ին հորիզոնական: Ի՞նչ գնահատական կտաք առաջնության ներկայիս ընթացքին, մրցակիցների խաղամակարդակին:

-Մեր թիմի վերաբերյալ կասեմ, որ կարող էինք ավելի լավ խաղալ: Այն հանդիպումներում, որոնցում միավորներ ենք կորցրել՝ գրանցել ոչ-ոքի կամ պարտություն, ավելի շատ եղել է ոչ թե մրցակցի գործոնը, այլ մեր սխալների հետևանքը: Դրանք մենք պետք է ուղղենք, որովհետև երբ պարտվում ես մրցակցի ճնշման տակ, ինչ-որ տեղ նորմալ է, բայց, կրկնեմ, այդ ամենը լինում էր ավելի շատ մեր բացթողումների հետևանքով: Այդուհանդերձ, լավ է, որ այսպես լարված է առաջնությունը: Եթե հիշում եք, ես ասել էի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը: Հիմա լավ մրցակցություն կա: Եթե ես հանեմ «Երևանին», ապա մնացած 9 թիմերը մեկը մյուսի հետ պայքարում են, ու եթե օրինակ «Գանձասար-Կապանը» հաղթի աղյուսակի վերնամասի թիմերից մեկին, ես դա սենսացիա չեմ համարի: Այս ամենը լավ է հայկական ֆուտբոլի համար:

«Երևանի» գլխավոր մարզիչը քիչ առաջ հայտարարեց, որ իր թիմը շաբաթվա ընթացքում չէր մարզվել: Մրցակիցը, դրանով հանդերձ, այսօր 2 գոլ խփեց, ինչը չէր արել նախորդ խաղերից և ոչ մեկում: Այդ փաստը չի՞ անհանգստացնում Ձեզ:

-Ես հենց սկզբում էլ ասացի, որ բացթողումներ ունեցանք, որովհետև մեր պաշտպանությունում հիմա խնդիր կա: Խնդիրը կենտրոնում է, ոչ թե եզրերում: Ես դրա հետ լրիվ համաձայն եմ: Պետք է աշխատենք, միայն այդպես կարող ենք ինչ-որ բան փոխել:

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Պետրոս Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «Արարատ-Արմենիային»

Առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը զգալի առաջընթաց է գրանցել

Պաշտոնական․ Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Ղազախստանում

Մարկոս Պիզելին խոսել է կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

Հայ պաշտպանը համալրել է «Շիրակը», առանցքային ֆուտբոլիստներից մեկը հեռացել է թիմից

Մարկոսի տրանսֆերը PR քայլ չէ «Արարատ-Արմենիայի» կողմից․ Պիզելին շատ է պետք Հայաստանի չեմպիոնին

Ամենակայուն կազմով աչքի ընկած գյումրեցիներն ամենաերկար անպարտելի խաղերի շարքը գրանցեցին