fbpx
Բաժիններ

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Բարձրագույն խմբի 13-րդ տուրը՝ 10 փաստով

13-րդ տուրն անվանեց առաջնության նոր առաջատարին: Ջախջախիչ հաշվով պարտության մատնելով «Երևանին»՝ «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ միավորներով հավասարվելով երկար ժամանակ 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Արարատին»:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Ուրարտուին»: Առաջնությունում անցկացված 65 հանդիպումներից 32-ում հաղթել են դաշտի տերերը, 21-ում՝ հյուրերը, 12 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

Այս տուրն էլ աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ. 5 խաղում խփվեց 22 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,4 գոլ): Դա առաջնությունում 2-րդ արդյունքն է: Իսկ ամենաարդյունավետը 12-րդ տուրն էր, որում 24 գնդակ էր խփվել (միջինը մեկ խաղում՝ 4,8 գոլ): Առաջնությունում անցկացված 65 հանդիպումներում խփվել է 187 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,87 գոլ):

2․ Առաջնությունում «Շիրակի» 10 անպարտելի խաղերի ռեկորդային շարքն ընդհատվեց: Այդ ընթացքում շիրակցիները 6 հաղթանակ էին տոնել, 4 խաղ ավարտել էին ոչ-ոքի: «Շիրակն» առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց: Մինչ այդ միայն «Արարատին» էր հաջողվել հաղթել «Շիրակին» օգոստոսի 9-ին կայացած 2-րդ տուրի խաղում (2-1):

3․ «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց՝ 7-2 հաշվով ջախջախելով «Երևանին»: Դա Բարձրագույն խմբում չեմպիոնի տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Մինչ այդ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում «Արարատի» նկատմամբ՝ 6-2:

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

«Արարատ-Արմենիան» նաև ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց: Մինչ այդ արդյունավետության ռեկորդը պատկանում էր «Ալաշկերտին», որը «Երևանին» հաղթել էր 5-1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-«Երևան» հանդիպումն ընթացիկ առաջնության ամենագոլառատ խաղն էր, որում 9 գոլ խփվեց: Մինչ այդ առավել շատ գոլեր (6) գրանցվել էին «Ալաշկերտ»-«Երևան»՝ 5-1, «Արարատ»-«Փյունիկ»՝ 4-2, «Ուրարտու»-«Ալաշկերտ»՝ 2-4, «Գանձասար-Կապան»- «Ուրարտու»՝ 2-4 հանդիպումներում:

4․ «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը մեկ միավոր էր վաստակել: Վերջին հաղթանակը փյունիկցիները տոնել էին սեպտեմբերի 26-ին՝ սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնելով «Լոռիին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ