fbpx
Բաժիններ

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 7-ին կայացած ՀՖՖ գործկոմի նիստում Աբրահամ Խաշմանյանը միաձայն հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա պայմանագիրը մինչև 2020թ. նոյեմբերի 30-ն է: Խաշմանյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ նախապատվությունը տվել է Հայաստանի ամենափորձառու մարզիչներից մեկին:

Իրոք որ, Աբրահամ Խաշմանյանը ներկայումս հայկական ֆուտբոլի ամենափորձառու և բանիմաց մասնագետներից մեկն է, որի գլխավորած թիմերը մեկ անգամ չէ, որ նվաճումների են հասել:

Մարզչական բեղմնավոր գործունեությունն Աբրահամ Խաշմանյանը սկսել է «Միկայում», որտեղ ավարտել էր ֆուտբոլիստի իր հարուստ կարիերան: 2003թ. նա թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանի օգնականն էր: Վերջինիս հետ 2006թ. Խաշմանյանը տեղափոխվեց «Արարատ»: Եվ հենց «Արարատում» էլ Խաշմանյանն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր ունակությունները դրսևորելու գլխավոր մարզչի պաշտոնում, երբ առաջնության 6-րդ տուրից հետո Սուրեն Բարսեղյանը պաշտոնանկ արվեց:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հունաստանի և Իտալիայի ընտրանիների դեմ խաղերի համար

Ճակատագրի քմահաճույքով, «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում 38-ամյա Աբրահամ Խաշմանյանի նորամուտը կայացավ իր նախկին թիմի՝ «Միկայի» հետ մայիսի 24-ին անցկացված խաղում, որում արարատցիները 0-2 հաշվով պարտվեցին: Երիտասարդ մարզչի համար անհաջող էր նաև «Բանանցի» հետ կայացած հաջորդ հանդիպումը (1-2), որից հետո «Արարատը» 3 անընդմեջ հաղթանակ տոնեց «Կիլիկիայի» (3-2), «Ուլիսի» (3-2) և «Գանձասարի» (3-1) հետ մրցախաղերում:

Նշենք, որ հենց Խաշմանյանի օրոք 21-ամյա Մարկոս Պիզելին առաջին անգամ ընդգրկվեց թիմի մեկնարկային կազմում և նրա գլխավորությամբ անցկացրած 7 խաղում 3 գոլի հեղինակ դարձավ:

Խաշմանյանն ընդամենը 8 խաղում գլխավորեց «Արարատը», որից հետո տեղը զիջեց բազմափորձ Վարուժան Սուքիասյանին: Հետագա տարիներին Խաշմանյանը կարճ ժամանակահատված գլխավորեց «Գանձասարը», ապա ստանձնեց «Կիլիկիայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Աբրահամ Խաշմանյան

Հայաստան – Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Մարզչական գործունեության ընթացքում իր սաների հետ առաջին տիտղոսը Խաշմանյանը նվաճեց 2011թ. «Գանձասարում», որն իր պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ բրոնզե մրցանակակիր:

Հետագա հաջողությունները կապված են «Ալաշկերտի» հետ, որում Աբրահամ Խաշմանյանն առավել երկար է աշխատել: Առաջին անգամ նա «Ալաշկերտի» ղեկը ստանձնեց 2014/15թթ. առաջնության 6-րդ տուրում՝ փոխարինելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Նախորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում նորամուտը նշած և մրցաշարային աղյուսակը եզրափակած «Ալաշկերտը» Խաշմանյանի գլխավորությամբ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Իսկ հաջորդ երկու մրցաշրջաններում անընդմեջ Խաշմանյանն իր սաներին չեմպիոնական բարձունքին հասցրեց, նաև 2016թ. «Ալաշկերտը» նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Ընդ որում 2016/17թթ. առաջնությունում նա 9-րդ տուրից հետո առաջին անգամ հեռացավ «Ալաշկերտից», սակայն 21-րդ տուրից կրկին վերադարձավ իր պաշտոնին ու փայլուն կերպով ավարտեց կիսատ թողած գործը:

Իտալիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման համար

Հարկ է նշել, որ 2017/18թթ. առաջնությունում էլ «Ալաշկերտի» չեմպիոնության հարցում իր մեծ ներդրումն էր ունեցել Աբրահամ Խաշմանյանը, որը 20-րդ տուրից հետո 2-րդ անգամ էր հեռացել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից՝ այն հանձնելով Վարուժան Սուքիասյանին: Այդ պահին «Ալաշկերտը» վաստակած 34 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով «Շիրակին» ու «Գանձասար-Կապանին»:

Նախորդ մրցաշրջանի վերջնագծում՝ 25-րդ տուրից կրկին ստանձնելով «Ալաշկերտի» ղեկը՝ Աբրահամ Խաշմանյանը հերթական վերադարձը նշանավորեց Հայաստանի գավաթի նվաճմամբ, որն առաջինն էր իր համար հոգեհարազատ դարձած թիմի պատմության մեջ: Սակայն այս անգամ վերադարձը կարճ տևեց: Ընթացիկ առաջնության 4-րդ տուրից հետո Խաշմանյանը հերթական անգամ լքեց «Ալաշկերտը»:

Այսպիսով, մարզչական բազմամյա գործունեության ընթացքում Աբրահամ Խաշմանյանը հայկական 4 թիմերի գլխավոր մարզչի պաշտոնում իր սաների հետ ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբում 244 խաղ է անցկացրել: Նրա գլխավորած թիմերը 96 հաղթանակ են տոնել, 60 խաղ ավարտել են ոչ-ոքի, 88-ում պարտվել են, խփել են 297 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 264 գնդակ: Խաշմանյանի գլխավորությամբ ՀՀ առաջնություններում առավել շատ՝ 100 խաղ է անցկացրել «Ալաշկերտը»՝ տոնելով 49 հաղթանակ, 26 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 25 պարտություն, խփելով 157 գնդակ, սեփական դարպասը բաց թողնելով 103 գոլ:

Այժմ փորձառու մասնագետի մարզչական կենսագրությունում մի նոր, ավելի պատասխանատու փուլ է սկսվում: Հաջողություն մաղթելով Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ ներկայացնում ենք ակումբային մակարդակում տարբեր թիմերում նրա գրանցած ցուցանիշները:

Թվ. Ակումբ Տուրեր Խ Հ Ո Պ Գ Մ Տեղ
2006 «Արարատ» 7-14 8 3 1 4 17-13 10
2007 «Գանձասար» 4-8 5 0 1 4 2-6 1
2009 «Կիլիկիա» 1-28 28 5 5 18 22-51 20 7
2010 «Կիլիկիա» 1-4 4 2 0 2 6-5 6
2011 «Գանձասար» 1-28 28 12 10 6 31-18 46 3
2012/13 «Գանձասար»

«Արարատ»

1-6

16-42

6

27

3

8

1

5

2

14

7-3

20-31

10

29

7

2013/14 «Արարատ» 1-24 24 12 7 5 26-14 43
2014/15 «Ալաշկերտ» 6-28 23 9 7 7 29-28 34 4
2015/16 «Ալաշկերտ» 1-26 26 14 7 5 44-24 49 1
2016/17 «Ալաշկերտ» 1-9, 21-30 19 12 5 2 38-15 41 1
2017/18 «Ալաշկերտ» 1-20 20 10 4 6 31-22 34
2018/19 «Արարատ»

«Ալաշկերտ»

10-23

25-32

14

8

2

3

4

2

8

3

9-20

10-8

10

11

4

2019/20 «Ալաշկերտ» 1-4 4 1 1 2 5-6 4

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)