Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Վալերիո Վիմերկատի («Նոա»)

Պաշտպաններ՝ Միխայիլ Կովալենկո («Նոա»), Սալոմոն Նիրիսարիկե («Փյունիկ»), Դենիս Դեդեչկո («Արարատ»)

Կիսապաշտպաններ՝ Ալֆոնսե Կասե Կոջո, Զաքարիա Սանոգո (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Պավել Դեոբալդ («Նոա»), Խուան Ազոկար («Ուրարտու»)

Հարձակվողներ՝ Սեմյոն Սինյավսկի («Ուրարտու»), Դենիս Մահմուդով («Փյունիկ»), Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Խուան Ազոկար («Ուրարտու»)

«Ուրարտուն» առաջնությունում անվստահ մեկնարկից հետո աստիճանաբար թափ է հավաքում: Իլշատ Ֆայզուլինի գլխավորած թիմը խաղային առումով վատը չէր նաև մրցաշրջանի սկզբնամասում, սակայն գոլային պահերն իրացնելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Հիմա նորեկներն արդեն լիովին հարմարվել են «Ուրարտուին», ինչի վկայությունը լավ արդյունքներն են: Թիմը Բարձրագույն խմբում իր վերջին 6 մրցավեճում 4 հաղթանակ է տոնել, նաև դուրս եկել VBet Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Համարյա բոլոր նորեկներն էլ իրենց շատ լավ են դրսևորում, բացառություն չէ նաև 24-ամյա Խուան Ազոկարը:

Վերջինս «Գանձասար-Կապանի» հետ հանդիպմանը, որում «Ուրարտուն» հաղթանակ է տոնել 4-2 հաշվով, դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: Վենեսուելացի ֆուտբոլիստն իր բոլոր «ասիստներն» էլ իրականացրել է ընդմիջումից հետո: Երկու կողմերի համար էլ բավականին ծանր հանդիպում էր, որում Ազոկարին և թիմակիցներին հենց երկրորդ խաղակեսում է հաջողվել ծնկի բերել կապանյան թիմին: Սեմյոն Սինյավսկին ու Եվգենի Կոբզարը Խուանի փոխանցումները եզրափակել են գլխի հարվածներով, իսկ ամենակարևոր և վճռորոշ «ասիստը» գոլի է վերածել Եվգենի Բուդնիկը: 2-2 հաշվի ժամանակ, երբ «Գանձասար-Կապանը» մեծացրել էր ճնշումը, «Ուրարտուն» նետվել է հակագրոհի, ու Ազոկարը, ճիշտ ժամանակին արձագանքելով Յուրիցա Գրգեցի փայլուն փոխանցմանը, մտել է տուգանային հրապարակ և գնդակը հասցեագրել Բուդնիկին: Վերջինիս այդ գոլից հետո հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ, իսկ մրցակիցը վերջնականապես հուսաթափ է եղել: Ավելորդ չէ նշել, որ Ազոկարը նախորդ 2 հանդիպումներում էլ դարձել էր 1-ական գոլի հեղինակ՝ մեկը մյուսից տպավորիչ հարվածներով խոցելով «Փյունիկի» ու «Ալաշկերտի» դարպասները։

Բարձրագույն խմբի 13-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

«Ուրարտուի» կազմը համալրել է երիտասարդ նիգերացի կիսապաշտպան

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)