fbpx
Բաժիններ

Marca․ Սոլարին վերադարձել է «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին վերադարձել է ակումբ և ստացել դեսպանի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Marca պարբերականը:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ արգենտինացի մասնագետն «Արքայական ակումբը» ներկայացնելու է տարբեր միջոցառումների ժամանակ: Սոլարին, դրա հետ մեկտեղ, չի թողել մարզչական աշխատանքի վերադառնալու մտքերը։ Նա առաջարկներ է ունեցել «Լեգանեսից» ու «Սելտայից», սակայն գործը չի հասել վերջնական համաձայնության:

43-ամյա Սոլարին մադրիդյան թիմի ղեկը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերի 30-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Խուլեն Լոպետեգիին: «Ռեալը» Սոլարիի գլխավորությամբ անցկացրած մեկնարկային 4 խաղում տոնել էր նույնքան հաղթանակ: Ակումբի ղեկավարությունը դրանից հետո որոշել էր արգենտինացու հետ մինչև 2021թ․ ամառ գործող պայմանագիր ստորագրել: «Սերուցքայինները» Սոլարիի օրոք դարձել են 2018 թվականի աշխարհի ակումբային առաջնության հաղթողներ: Մասնագետը պաշտոնանկ էր արվել 2019 թվականի մարտի 11-ին:

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» որոշել է, թե երբ ձեռք կբերի Մբապեին

«Ռեալը» ծրագրում է Յովիչին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ

Ռոնալդուն նշել է՝ որ մրցակցից է խուսափում ՉԼ 1/8 եզրափակիչում

Վինիսիուս. «Գոլերի պակա՞սը. Ստեռլինգն էլ «Սիթիում» գոլեր չէր խփում»

Մեսին Էլ Կլասիկոյից առաջ խոսել է ակնկալիքների մասին

Զիդան. «Եթե մեզ բաժին հասնի «Լիվերպուլը», մենք նրանց դուրս կթողնենք»

«Ռեալը» հաղթեց «Բրյուգեին», ՊՍԺ-ն ջախջախեց «Գալաթասարային» (տեսանյութ)

ԻՖՖ-ն հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում «Կլասիկոյի» անվտանգության համար

«Բավարիա» – «Տոտենհեմ», «Բրյուգե» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

#FergieTime7. 3 պատճառ՝ ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել կլոունադայի (տեսանյութ)

Կլասիկոն կարող է անցկացվել չեզոք մարզադաշտում

Զիդան. «Չեմ կարծում, թե Ազարը վիրահատության կարիք ունի»

«Ռեալն» արդեն գիտի իր հավանական մրցակիցներին՝ 1/8 եզրափակիչում

Ոստիկանությունը դեմ է արտահայտվել «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի անցկացմանը

Սերխիո Ռամոսն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Ռոդրիգո. «Facebook-իս շապիկին Ազարի նկարն էր»