fbpx
Բաժիններ

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակը «Յուվենտուսի» կիսապաշտպանն է

«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը ցանկանում է հեռանալ ակումբից: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:

Ֆուտբոլիստը շատ հիասթափված է այն փաստից, որ դուրս է մնացել թուրինյան թիմի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության համար նախատեսված հայտացուցակից: Հաղորդվում է նաև, որ Ջանը վատ հարաբերությունների մեջ է Իտալիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ:

Ըստ պարբերականի տեղեկության՝ ձմռանը կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու փորձեր կձեռնարկեն «Բարսելոնան» և ՊՍԺ-ն: Գործարքը գնահատվում է մոտ 40-50 մլն եվրո:

Կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչից ու Կառլես Ալենյայից այն նպատակով, որպեսզի կազմում տեղ ազատի Ջանի համար:

ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանին, քանի որ միջին գծում նրա նման ֆուտբոլիստի կարիք ունի: Ֆրանսիական ակումբում կարծում են, որ Մարկո Վերատին և Անդեր Հերերան առավելապես ստեղծագործ ոճի կիսապաշտպաններ են, ովքեր չեն կարողանում ինչպես հարկն է կատարել պաշտպանական գործառույթներ: Հաղորդվում է, որ հենց ՊՍԺ-ն է ֆավորիտ Ջանի տրանսֆերի համար պայքարում:

«Յուվեի» ֆուտբոլիստները սպասում են Ռոնալդուի ներողությանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


#FergieTime7. 3 պատճառ՝ ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել կլոունադայի (տեսանյութ)

«Բարսելոնան» բանակցում է Վելայի հետ». Դոս Սանտոս

40 սկաուտներ տարբեր ակումբներից հետևել են Հալանդի խաղին՝ «Լիվերպուլի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր թիրախի հրաժարագինը կկազմի 111 միլիոն եվրո, բայց միայն 15 օրվա ընթացքում

Կլասիկոն կարող է անցկացվել չեզոք մարզադաշտում

Վալվերդե. «Չեմպիոնների լիգան հաղթելու պարտավորություն ենք զգում»

Սարի. «Եթե «Յուվենտուսը» չհաղթի «Բայերին», կսպանեմ ֆուտբոլիստներին»

Տուխելը զգուշացնում է. «Մբապեն պետք է հարգի որոշումներս»

Ոստիկանությունը դեմ է արտահայտվել «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի անցկացմանը

Դե Յոնգի արձագանքը, երբ հասկացավ, որ «Այաքսը» լքել է Չեմպիոնների լիգան

Կոնտե. «Ինտերը» արժանի էր ավելիին, քան որ Ֆատիի գոլը սպաներ մեզ»

Ֆատին Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

17-ամյա Ֆատին «Ինտերին» դուրս է թողնում ՉԼ-ից, առիթից օգտվում է «Բորուսիան» (տեսանյութ)

Կտրուկ շրջադարձ. «Սլավիան» խփում է, «Ինտերը»՝ ևս (տեսանյութ)

Վալվերդեն երկրորդ կազմ է հանել. «Ինտեր» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Սուարեսը նորից կրնկով գոլ է արել (տեսանյութ)