ՊՍԺ-ն «Բարսելոնայում» է գտել Կիլիան Մբապեին փոխարինողին - VNews
Բաժիններ

ՊՍԺ-ն «Բարսելոնայում» է գտել Կիլիան Մբապեին փոխարինողին

ՊՍԺ-ն դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է հեղինակավոր FourFourTwo պարբերականը, ֆրանսիական ակումբը կարող է պայմանագիր կնքել կատալոնական թիմի ֆուտբոլիստի հետ, եթե հարձակվող Կիլիան Մբապեն հեռանա Ֆրանսիայի չեմպիոնի ճամբարից:

ՊՍԺ-ում կարծում են՝ Գրիզմանն այն խաղացողն է, որն իդեալականորեն կհարմարվի թիմին և կմիավորվի հարձակվողներ Մաուրո Իկարդիի ու Նեյմարի հետ, որոնք արդեն հանդես են գալիս Փարիզում:

Այդուհանդերձ, մայրաքաղաքային ակումբը մտադիր է հասնել նրան, որ Մբապեն թիմում մնա երկար տարիներ: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն դիտարկում է դա կյանքի կոչելու հնարավոր տարբերակներ: Բրազիլացի պաշտոնյան ցանկանում է Մբապեին առաջարկել նոր՝ բարելավված պայմաններով պայմանագիր, սակայն վստահ չէ, որ 20-ամյա ֆրանսիացին կստորագրի այն, քանի որ Մադրիդի «Ռեալը», ամենայն հավանականությամբ, առաջարկ կկատարի նրա տրանսֆերի համար:

«Արքայական ակումբը», իր հերթին, պատրաստ է Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի չեմպիոն հռչակված ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել շուրջ 300 մլն եվրո:

Գրիզմանն այս ամռանն է Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել «Բարսելոնա»: Իսպանիայի չեմպիոնն ակտիվացրել է նրա՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը վճարելու հնարավորությունը և տրանսֆերի համար ծախսել 120 մլն եվրո:

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակը «Յուվենտուսի» կիսապաշտպանն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիթին» ներխուժում է տրանսֆերային շուկա․ 4 ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել թիմը

«Ռեալի»՝ հաջորդ մրցաշրջանի հավանական մարզաշապիկի դիզայնը փոխվել է (նկար)

«Չելսին» հերթական տրանսֆերային ռումբն է պատրաստում

«Բարսելոնան» Կոուտինյոյին առաջարկել է 2 անգլիական ակումբի

«Ի՞նչ է ասել, ի վերջո, Մատերացին Զիդանին». Լեգենդար դրվագը 14 տարեկան է

Ռեշֆորդը՝ եվրոպական գրանդի գլխավոր թիրախ

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրեց տնային մարզաշապիկը (լուսանկարներ)

Մեսին ու Չավին կհանդիպեն

Թվեք «Բարսելոնայի» բոլոր խաղացողներին, որոնց Մեսին երբևէ ասիստ է արել Լա Լիգայում

Գարեթ Բեյլը կարող է «Ռեալից» հեռանալ անվճար

Ռամոս. «Հույս ունեմ, որ հինգշաբթի «Ռեալը» կկարողանա տոնել չեմպիոնությունը»

«Ռեալը» հաղթեց «Գրանադային» ու ավելի մոտեցավ չեմպիոնությանը (տեսանյութ)

Մենդին ֆանտաստիկ «կրակոցով» առաջ է մղում «Ռեալին» հաշվի մեջ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղում

«Ռեալի» նախկին տնօրեն․ «Ներկայիս «Բարսելոնային» որպես չեմպիոնի հավակնորդ չեմ դիտարկում»

«Բավարիայի» կիսապաշտպանությունում լուրջ փոփոխություններ կլինեն