-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո տեղեկացրել է, որ երկրպագուները պետք է սպասեն նորությունների:
«Ես տանն եմ: Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն նրա համար, որ այսպիսի սիրո և հարգանքի եմ արժանանում: Այստեղ միշտ անհավանական էներգիա է: Հանդիպեցի նախագահի հետ: Շուտով կհայտարարենք նորությունների մասին»,- գրել է Ռոնալդինյոն ինստագրամյան իր էջում:
39-ամյա բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2008թթ․: Նա «կապտանռնագույնների» կազմում 2-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր, ինչպես նաև հռչակվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթող: Ռոնալդինյոն 2005 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և ստացել «Ոսկե գնդակը»: Նա, «Բարսելոնայից» զատ, խաղացել է նաև «Գրեմիոյում», ՊՍԺ-ում, «Միլանում», «Ֆլամենգոյում», «Ատլետիկո Մինեյրոյում», «Կերետարոյում» ու «Ֆլումինենսեում»:
Ռոնալդինյոյի շքեղագույն գոլային փոխանցումն ընկերական խաղում (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո