Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակով մեկնարկեցին - VNews
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակով մեկնարկեցին

Բուխարեստում այսօր մեկնարկեց վետերանների շախմատի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է տարիքային երկու խմբով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր: Շվեյցարական մրցակարգով, 11 տուրով անցկացվող մրցաշարում Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի:

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող 3 հայ շախմատիստներից հաղթանակով մեկնարկեց միայն գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, որը սպիտակներով 34-րդ քայլին պարտության մատնեց շոտլանդացի Պիտեր Սմիթին:

Արտաշես Մինասյանը սևերով հաշտություն կնքեց Դավիթ Ֆիլիպովիչի հետ, իսկ Վլադիմիր Պողոսյանը սպիտակներով պարտվեց Միկելե Գոդենային:

65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը ևս հաղթանակով մեկնարկեց՝ արդեն 29-րդ քայլին սևերով առավելության հասնելով ռումինացի Գեորգե Կանդեյայի նկատմամբ:

Աշխարհի վետերանների տղամարդկանց առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 16600 եվրո է, որը բաշխվելու է լավագույն արդյունքի հասած 10 շախմատիստների միջև: Աշխարհի չեմպիոնը կպարգևատրվի 4 հազար եվրոյով, արծաթե և բրոնզե մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 3200 և 2400 եվրո:

Կանանց առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 6400 եվրո է, որը բաշխվելու է լավագույն արդյունքի հասած 5 շախմատիստուհիների միջև: Մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 2000, 1600 և 1200 եվրո:

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների շախմատի աշխարհի չեմպիոն

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը մեդալների հավակնորդների թվում են:

Աշխարհի առաջնություն. Վահանյանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մինասյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի առաջնություն. Վահանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի առաջնություն. Վահանյանը կես միավոր է զիջում 2 առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը կես միավոր են զիջում առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն անհաջողության մատնվեցին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստները շարունակեցին հաղթարշավը

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Հայկական շախմատի լեգենդը՝ Լեգենդների մրցաշարի հաղթող

Ռաֆայել Վահանյանն ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը