fbpx
Բաժիններ

Խաբի Ալոնսոն կարող է նշանակվել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Բավարիան» շարունակում է թիմի նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:

Գլխավոր մարզչի պարտականությունները ներկայումս կատարող Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է շարունակել աշխատանքը թիմի հետ մինչև այս տարվա վերջ: Այս մասին հաղորդում է France Football-ը: Մյունխենցիները նրա օրոք անցկացրած 2 մրցավեճում նույնքան հաղթանակ են տոնել՝ Չեմպիոնների լիգայում առավելության հասնելով «Օլիմպիակոսի» (2-0), Բունդեսլիգայում՝ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ (4-0):

Գերմանիայի չեմպիոնն արդեն ձմռանը պատրաստվում է փորձ ձեռնարկել համոզելու «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին լքելու Հոլանդիան և ստանձնելու մյունխենյան թիմի ղեկը: Նա ժամանակին 2 տարի աշխատել է գերմանական ակումբի երկրորդ թիմում, երբ գլխավոր թիմը մարզում էր Պեպ Գվարդիոլան:

Եթե դա չհաջողվի, ապա «Բավարիան» կարող է գլխավոր մարզչի պաշտոնը վստահել ակումբի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյին, որը ներկայումս մարզում է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը:

«Նրան մի օր տեսնում եմ «Բավարիայում»: Դեռ հանդիսանալով գործող ֆուտբոլիստ՝ նա շատ հարցերի նայում էր մարզչի տեսանկյունից: Ալոնսոն շատ լավ ռազմավար է և ազատորեն խոսում է մի քանի լեզուներով: Ապագան պատկանում է նրան»,- ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում ասել էր «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:

5 մարզիչ, որ կարող է հաջողությամբ աշխատել «Բավարիայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկ տեն Հագը եվրոպական գրանդը գլխավորելու հիմնական թեկնածուն է

Գվարդիոլայի լեզվի զվարճալի սայթաքումը. իսպանացին «Մանչեսթեր Սիթիին» «Բավարիա» է ասել (տեսանյութ)

«Բավարիան» նոր գլխավոր մարզչի հստակ թեկնածու ունի

«Պարտված լավագույնները». 5 սկանդալային դեպք, երբ «Ոսկե գնդակը» չի գտել արժանի տիրոջը

Լևանդովսկի. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Կոուտինյո. «Կցանկանայի մնալ «Բավարիայում»

«Բավարիան» պարտվեց, Լևանդովսկին գոլ չխփեց (տեսանյութ)

Լևանդովսկի. «Պետք է խոստովանեմ՝ կախվածություն ունեմ գոլերից»

Լևանդովսկիի պոկերը 15 րոպեի ընթացքում, «Տոտենհեմի» տպավորիչ «քամբեքը» (տեսանյութ)

Մադրիդի դատարանը երկրորդ անգամ է արդարացրել Խաբի Ալոնսոյին

IFFHS․ Հայտնի է տարվա լավագույն ակումբային մարզչի անունը

«Կոուտինյոն իր գնի կեսն էլ չարժե». «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ

«Բավարիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆորտունայի» դարպասը (տեսանյութ)

«Բարսելոնան» մրցավազքի է դուրս եկել Պոչետինոյի համար

Պոչետինոն արդեն ամռանը կարող է նոր թոփ-ակումբ գլխավորել

Կիմիխ. «Շատ կցանկանայի, որ Գվարդիոլան վերադառնար «Բավարիա»