fbpx
Բաժիններ

«Մեսիի համար տուգանային հարվածը համարյա հավասարազոր է 11-մետրանոցի»․ Խավյեր Ագիրե

Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 14 տուր

23 Նոյեմբեր 2019 - 16:00

1

CD Լեգանես

2

ՖԱ Բարսելոնա

1 - 0 Յուսեֆ Էն-Նեսերի - 12`

1 - 1 Լուիս Ալբերտո Սուարես Դիաս - 53`

1 - 2 Արտուրո Վիդալ - 79`

«Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավյեր Ագիրեն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասին:

«Գաղափար չունեմ՝ ինչպես կանգնեցնել Մեսիին, քանի որ, ինչքանով հիշում եմ, իմ թիմերին դա երբեք չի հաջողվել: Հնարավոր է՝ միայն ոչ-ոքիի ենք կարողացել հասնել:

Ես ապշած եմ, նրա համար տուգանային հարվածը համարյա հավասարազոր է 11-մետրանոցի: Օգնականներիցս մեկն այսօր առաջարկեց պատ չկանգնեցնել Մեսիի առջև, եթե նա տուգանային իրացնելիս լինի: Նրան ասացի․ «Լսի՛ր, եթե Մեսիին տուգանային իրացնելիս թողնեմ Իվան Կուելյարի («Լեգանեսի» դարպասապահը՝ խմբ․) դիմաց և Լիոնելին տամ 10 գնդակ, նա 11 գոլ կխփի»: Ահա այդպես:

Շատ ենք քննարկել հնարավոր տարբերակները, որպեսզի նրան տուգանայինից գոլ խփելու հնարավորություն չտանք: Տղաներից մեկը դիրքավորվի դարպասաձողի կողքին, մյուսը թող պառկի խոտածածկին․․․ Մենք դիտարկել ենք 20 հազար տարբերակ:

Ամենատրամաբանական ձևն ավելորդ խախտումներից խուսափելն է: Սակայն, միևնույն ժամանակ, այդ տարբերակն իրականացնելն էլ անհնարին է, քանի որ այդ «չարագործը» փախչում է մրցակից թիմի ֆուտբոլիստներից»,- Ագիրեի խոսքերը մեջբերում է Cadena SER-ը:

«Լեգանեսը» «Բարսելոնայի» հետ կմրցի Լա լիգայի հաջորդ՝ 14-րդ տուրում: Խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին:

Վիլիանը նշել է՝ որն է Մեսիին կանգնեցնելու համար պահանջվող ամենակարևոր գործոնը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


2 վերադարձ. «Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

«Լիվերպուլը», «Բարսան» և «Սիթին» ամենաշատ գումարն են աշխատում YouTube-ում

«Բարսելոնան» պատրաստ է իր պաշտպանից հրաժարվել մի պայմանով

Forbes. Ովքեր են ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկները 2019-ին

Նեյմարը կրկին գումար է պահանջում «Բարսելոնայից»

Ռոնալդինյո. «Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը չէ»

Ռակիտիչը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

WhoScored. Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստը

Գրիզման․ «Ատլետիկոն» ցանկացած մրցաշրջանում կարող է հաղթել և՛ Լա լիգան, և՛ Չեմպիոնների լիգան»

Մեսին Էլ Կլասիկոյից առաջ խոսել է ակնկալիքների մասին

ԻՖՖ-ն հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում «Կլասիկոյի» անվտանգության համար

#FergieTime7. 3 պատճառ՝ ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել կլոունադայի (տեսանյութ)

«Բարսելոնան» բանակցում է Վելայի հետ». Դոս Սանտոս

«Բարսելոնայի» գլխավոր թիրախի հրաժարագինը կկազմի 111 միլիոն եվրո, բայց միայն 15 օրվա ընթացքում

Կլասիկոն կարող է անցկացվել չեզոք մարզադաշտում

Մխիթարյան. «Խաղացել եմ Մեսիի դեմ. նա այլմոլորակային է»