-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է իր և «Արքայական ակումբի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի միջև անցկացվող համեմատությունների մասին:
««Ռեալում» Կրիշտիանու Ռոնալդուի կողքին խաղալն իմ երազանքն էր: Ցավալի է, որ նա հեռացավ ակումբից: Հիմա ես կարծում եմ, որ նրա հետ մեկ թիմում հանդես գալը բարդ կլինի:
Ես շատ երիտասարդ եմ նրա համար, որպեսզի իմ մասին խոսեն որպես ֆուտբոլիստի, ով կարող է գրավել Ռոնալդուի տեղը: Նա ակումբի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ ամենամեծագույնը: Չեմ ցանկանում, որ ինձ վրա ճնշում գործադրեն՝ համեմատելով նրա հետ»,- Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է AS-ը:
18-ամյա բրազիլացին Լա լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման և խփել 2 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում անցկացրած 2 մրցավեճում դարձել 3 գոլի հեղինակ՝ հեթ-տրիկ ձևակերպելով «Գալաթասարայի» հետ սեփական հարկի տակ կայացած խաղում (6-0):
Ինչպես է «Բարսելոնան» ձեռքից բաց թողել Ռոդրիգոյին ձեռք բերելու հնարավորությունը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո