-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արարատ-Արմենիայի» 33-ամյա հարձակվող Անտոն Կոբյալկոն, «Երևանի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, 2019թ. օրացուցային տարում ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրեց 16-ի և գերազանցեց Արսեն Ավետիսյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս ՀՀ առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից 33 տարեկանում բոլորից արդյունավետ էր գործել՝ 2006թ. առաջնությունում «Փյունիկում» խփելով 15 գնդակ:
16 գոլերից 12-ը Կոբյալկոն խփել էր նախորդ առաջնության գարնանային հատվածում, 4-ն՝ ընթացիկ առաջնությունում: Կոբյալկոն միակ լեգեոնականն է, որ ընդգրկվեց արդյունավետության տարիքային ռեկորդակիրների ցանկում: Ռուսաստանցի հարձակվողը ՀՀ առաջնություններում ընդհանուր առմամբ 19 գոլի հեղինակ է դարձել: Այդ ցուցանիշով նա հավասարվեց իր հայրենակից, «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Բուլանովին՝ վերջինիս հետ դառնալով Բարձրագույն խմբում ռուսաստանցի լավագույն ռմբարկուն:
Բարձրագույն խմբի 13-րդ տուրը՝ 10 փաստով
ՀՀ առաջնություններում գոլերի հեղինակներ են դարձել 15-42 տարեկան ֆուտբոլիստները: 15 տարեկանում բոլորից արդյունավետ է գործել ժամանակին «Փյունիկի» հրաշամանուկը՝ Էդգար Մանուչարյանը (2 գոլ), որին են պատկանում նաև 16 և 17 տարեկանների տարիքային ռեկորդները: Իսկ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը «Կանազի» նախկին հարձակվող Ռոբերտ Հարությունյանն է, որն աչքի է ընկել 42 տարեկանում:
Տարիքային ռեկորդների մեծամասնությունը գրանցվել է 1992-1994թթ. առաջնություններում, որոնցում թիմերի խաղամակարդակների տարբերությունը զգալի էր, որի հետևանքով էլ արդյունավետությունը բավական բարձր էր: Իսկ ահա 21-րդ դարում ընդամենը տարիքային 10 ռեկորդ է գրանցվել:
Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Ծանոթանալով ստորև ներկայացվող տարիքային ռեկորդների ցանկին՝ համոզվում ես, որ ներկայիս պայմաններում իրոք շատ դժվար կլինի դրանցից թեկուզ մի քանիսի գերազանցումը: Բացառություն է կազմում թերևս 30 տարեկանի տարիքային ռեկորդը, որի գերազանցման համար այդ տարիքի ֆուտբոլիստներին անհրաժեշտ կլինի ընդամենը 13 գոլ խփել: Սակայն, որքան էլ որ զարմանալի է, արդեն 18 տարի այդ ցուցանիշը նույնիսկ չի հաջողվում կրկնել:
Նշենք, որ ընթացիկ առաջնության մասնակից 30-ամյա ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը փյունիկցի Դենիս Մահմուդովն է, որը 5 գոլ է խփել: Այնպես որ այս տարի էլ տարիքային այդ ռեկորդն անգերազանցելի կմնա:
VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների տարիքային ռեկորդների ցանկը:
Տարիք | Ֆուտբոլիստ | Ակումբ | Գոլ | Թվական |
15 | Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 2 | 2002 |
16 | Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 12 | 2003 |
17 | Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 21 | 2004 |
18 | Արթուր Քոչարյան | «Մալաթիա» | 23 | 1992 |
19 | Պետիկ Գևորգյան | «Քասախ» | 23 | 1992 |
20 | Արա Հակոբյան | «Արաքս» | 21 | 2000 |
21 | Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 39 | 1994 |
22 | Մկրտիչ Հովհաննիսյան
Անուշավան Փահլևանյան |
«Կանազ»
«Ցեմենտ» |
23
23 |
1992
1994 |
23 | Արա Հակոբյան | «Բանանց» | 45 | 2003 |
24 | Կարեն Մարկոսյան | «Արարատ» | 29 | 1992 |
25 | Գեղամ Հովհաննիսյան | «Վան» | 28 | 1992 |
26 | Գեղամ Հովհաննիսյան | ՀՄԸՄ | 26 | 1993 |
27 | Անդրանիկ Հովսեփյան | «Բանանց» | 26 | 1993 |
28 | Աշոտ Բարսեղյան | «Բանանց» | 34 | 1992 |
29 | Էդուարդ Վերանյան | «Կիլիկիա», «Սյունիք» | 26 | 1992 |
30 | Սարգիս Կարապետյան
Սարգիս Նազարյան |
«Շիրակ»
«Զվարթնոց» |
12
12 |
1993
2001 |
31 | Սերգեյ Հայրբաբամյան | «Կիլիկիա», «Իմպուլս» | 28 | 1992 |
32 | Հովհաննես Թումբարյան | «Ցեմենտ» | 24 | 1993 |
33 | Անտոն Կոբյալկո | «Արարատ-Արմենիա» | 16 | 2019 |
34 | Ռաֆայել Հակոբյան | «Իմպուլս» | 29 | 1992 |
35 | Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 15 | 2009 |
36 | Սամվել Նիկոլյան | «Միկա» | 15 | 2000 |
37 | Խորեն Հովհաննիսյան | ՀՄԸՄ | 17 | 1992 |
38 | Խորեն Հովհաննիսյան
Արսեն Ավետիսյան |
ՀՄԸՄ
«Գանձասար» |
5
5 |
1993
2011 |
39 | Սամվել Ավագյան | «Իմպուլս» | 3 | 1993 |
40 | Ռոբերտ Հարությունյան | «Կանազ» | 6 | 1992 |
41 | Նազար Պետրոսյան
Էդուարդ Հարությունյան Էդիկ Ասոյան Ռոբերտ Հարությունյան |
«Կոտայք»
«Կոտայք» «Նաիրի» «Կանազ» |
1
1 1 1 |
1992
1992 1992 1993 |
42 | Ռոբերտ Հարությունյան | «Կանազ» | 1 | 1994 |
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո