fbpx
Բաժիններ

«Բավարիան» հաստատեց Ֆլիկին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատվել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Գերմանիայի չեմպիոնի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն այս կապակցությամբ ասել է․ «Հյոնեսը, Սալիհամիջիչն ու ես «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո հայտարարեցինք, որ Ֆլիկը թիմի գլխավոր մարզիչն է մինչև հետագա թարմացումը: Եվ քանի որ Հանսին չի ցանկանում՝ իրեն ամեն շաբաթ հարցնեն՝ առաջիկա խաղում լինելո՞ւ է թիմի գլխավոր մարզիչը, թե՞ ոչ, ես տեղեկացնում եմ, որ Ֆլիկն առնվազն մինչև Սուրբ Ծննդյան տոներ ղեկավարելու է «Բավարիան»:

Մենք վստահում ենք Ֆլիկին: Նա տպավորիչ գիտելիքներ ունի մարզումների ու մարտավարության վերաբերյալ: Նա լավ հարաբերություններ է հաստատել ֆուտբոլիստների հետ: Ես վստահորեն ասում եմ՝ մենք վստահում ենք Հանսի Ֆլիկին»:

54-ամյա Ֆլիկը մյունխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար էր նշանակվել մի քանի շաբաթ առաջ, երբ պաշտոնանկ էր արվել Նիկո Կովաչը: «Բավարիան» նրա գլխավորությամբ անցկացրած 2 խաղում տոնել է նույնքան հաղթանակ՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում պարտության մատնելով «Օլիմպիակոսին» (2-0), Բունդեսլիգայում՝ Դորտմունդի «Բորուսիային» (4-0):

Լևանդովսկու յուրահատուկ հեթ-տրիկը, որ ռեկորդային է «Բավարիայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիան» տեղեկություն է տրամադրել Կոմանի մասին․ նա խուսափել է լուրջ վնասվածքից

Սանեն մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը՝ թվերով ու փաստերով

«Բավարիան» ու «Ատալանտան» Չեմպիոնների լիգայի ռեկորդներ են սահմանել

«Բավարիան» հաղթեց «Տոտենհեմին», «Օլիմպիակոսը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո ՊՍԺ-ն, «Բավարիան» ու «Ատլետիկոն» հաղթում են, մյուս խաղերում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Բավարիա» – «Տոտենհեմ», «Բրյուգե» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Բավարիայի» 2 աստղային ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ ակումբից

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթեց «Բավարիային», Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Ֆորտունային» (տեսանյութ)

Էրիկ տեն Հագը եվրոպական գրանդը գլխավորելու հիմնական թեկնածուն է

Գվարդիոլայի լեզվի զվարճալի սայթաքումը. իսպանացին «Մանչեսթեր Սիթիին» «Բավարիա» է ասել (տեսանյութ)

«Բավարիան» նոր գլխավոր մարզչի հստակ թեկնածու ունի

«Պարտված լավագույնները». 5 սկանդալային դեպք, երբ «Ոսկե գնդակը» չի գտել արժանի տիրոջը

Լևանդովսկի. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Կոուտինյո. «Կցանկանայի մնալ «Բավարիայում»

«Բավարիան» պարտվեց, Լևանդովսկին գոլ չխփեց (տեսանյութ)