fbpx
Բաժիններ

Աբրահամ Խաշմանյանը 10-րդ մարզիչն է, որ պարտությամբ է նշել նորամուտը Հայաստանի հավաքականում

Հայաստան - Հունաստան խաղը՝ 10 փաստով

Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ ավարտեց 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի սեփական հարկի տակ նախատեսված վերջին հանդիպումը՝ նվազագույն հաշվով զիջելով Հունաստանի ընտրանուն:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականը հույների հետ 6-րդ մրցախաղում 4-րդ պարտությունը կրեց՝ բոլորն էլ «չոր» հաշվով: Այդ պարտություններից 3-ը մեր ֆուտբոլիստները կրել են Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում:

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Հայաստան – Հունաստան (0-1) խաղից հետո

2․ Հետաքրքիր է, որ Հունաստանի հավաքականի հետ կայացած 6 հանդիպումներում էլ ՀՀ հավաքականի ղեկին տարբեր մարզիչներ են եղել: 2002թ. Աթենքում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (0-2) ՀՀ հավաքականը գլխավորում էր արգենտինացի Օսկար Լոպեսը: Հաջորդ տարի երևանյան ընտրական մրցախաղում Հայաստանի հավաքականը հույներին նվազագույն հաշվով զիջեց ռումինացի Միխայ Ստոյկիցայի օրոք:

2008թ. Օֆենբախում կայացած ընկերական խաղում (0-0) մեր հավաքականի ղեկին դանիացի Յան Պոուլսենն էր, իսկ 4 տարի անց ավստրիական Կուֆշտայնում անցկացված ընկերական մրցավեճում ՀՀ հավաքականը նվազագույն հաշվով պարտվել էր Վարդան Մինասյանի օրոք:

Եվ միայն Արմեն Գյուլբուդաղյանցին էր հաջողվել իր սաների հետ հաղթել Հունաստանի հավաքականին (3-2) այս տարվա հունիսի 11-ին հյուրընկալվելիս կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում:

Հովհաննես Համբարձումյան․ «Վերջին փոխանցումն ու գոլն էին պակասում, որ հավասարեցնեինք հաշիվը» (տեսանյութ)

3․ Հայաստանի հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 9 խաղից հետո վաստակած 10 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Այս արդյունքը 2-րդն է ՀՀ հավաքականի պատմության մեջ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 9 հանդիպումներում:

Իսկ լավագույն արդյունքը գրանցվել էր 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը 9 հանդիպումներում 17 միավոր էր վաստակել (Իռլանդիա՝ 0-1, Մակեդոնիա՝ 2-2, Սլովակիա՝ 3-1, Անդորրա՝ 4-0, Ռուսաստան՝ 0-0, 1-3, Անդորրա՝ 3-0, Սլովակիա՝ 4-0, Մակեդոնիա՝ 4-1):

4․ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 9-րդ տուրում ՀՀ հավաքականը 3-րդ անգամ պարտվեց: Նախկինում մեր ֆուտբոլիստները մրցակիցներին զիջել էին 1996 (Բելգիա՝ 0-2) և 2000թթ. (Ֆրանսիա՝ 2-3) ընտրական մրցաշարերում: Իսկ միակ հաղթանակը 9-րդ տուրում ՀՀ հավաքականը տոնել էր 2012թ. ընտրական մրցաշարում՝ 4-1 հաշվով պարտության մատնելով մակեդոնացիներին:

Անդրե Չալըշըր. «Մեզ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար» (տեսանյութ)

5․ Ընտրական ընթացիկ մրցաշարում ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ 3-րդ պարտությունը կրեց: Մինչ այդ մեր ֆուտբոլիստները «Հանրապետականում» զիջել էին ֆիններին (0-2) և իտալացիներին (1-3):

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկնիշային աղյուսակում կրկին նահանջել է

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

Գյումրիում հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է կազմակերպվել (տեսանյութ)

#Exclusive. Հենրիխ Մխիթարյանի մեծ հարցազրույցը VNews-ին՝ շուտով (տեսանյութ)

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Արյունահեղություն Սիցիլիայում. Իտալիա – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Բոնուչի. «Սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է Իտալիայի համար»

Մանչինչի. «Պաշտոնական խաղում ամեն օր չէ, որ 9 գոլ ես խփում»