Սիլվա․ «Կան մրցավարներ, ովքեր հիանում են Մեսիով և լսում նրան» - VNews
Բաժիններ

Սիլվա․ «Կան մրցավարներ, ովքեր հիանում են Մեսիով և լսում նրան»

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագու Սիլվան Արգենտինայի ընտրանու հետ ընկերական հանդիպումից հետո (0-1) քննադատել է «ալբիսելեստեի» ու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

«Մեսին ցանկանում է ղեկավարել խաղը: Նա միշտ փորձում է համոզել մրցավարին, որ մրցակիցը պետք է դեղին քարտ ստանա, կամ էլ պահանջում է վտանգավոր դիրքերում տուգանայիններ նշանակել: Ես այս ամենը քննարկել եմ Իսպանիայում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների հետ, ու այնտեղ նույն իրավիճակն է: Նա ձգտում է ղեկավարել խաղը և ազդել մրցավարների որոշումների վրա: Մեսին Չեմպիոնների լիգայում դրա համար ավելի քիչ հնարավորություններ ունի, քանի որ այնտեղ մրցավարներն ավելի խիստ են: Բայց կան մրցավարներ, ովքեր հիանում են Մեսիով ու լսում նրան: Նրա հետևանքով, որ Բրազիլիայի հավաքականի կազմից այս անգամ բացակայում էր Նեյմարը, մենք հայտնվեցինք անբարենպաստ վիճակում:

Ինչ վերաբերում է Տիտեի հետ նրա կոնֆլիկտին, ապա մենք ինչ կարող ենք խոսել ներքին մրցաշարերում ֆուտբոլիստների միջև հարգանքի և կարգապահության մասին, եթե իրեն նման արարք է թույլ տալիս աշխարհի ամենահարգված ֆուտբոլիստներից մեկը: Չի կարելի այդպիսի անհարգալից վերաբերմունք դրսևորել ո՛չ մարզչի, ո՛չ էլ որևէ հասարակ մարդու նկատմամբ: Ինչքան էլ լարված լինի մրցակցությունը, հարգանքը միշտ պետք է լինի առաջին տեղում»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Տիտեն պատմել է Մեսիի հետ ունեցած կոնֆլիկտի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Համացանցում են հայտնվել «Բարսելոնայի» հավանական մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Վանաձորից մինչև «Բարսելոնայի» ակադեմիա. 30-ամյա Վահան Մարտիրոսյանի հետաքրքիր պատմությունը, Վիլյան, Զլատանն ու երկու երազանքները

«Մեսին միշտ պետք է ստանա «Ոսկե գնդակը». Ֆիլիպե Լուիս

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում

Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայի բանտից

Մեսին՝ «Պրոֆեսորի» դերում․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կերպարները «Թղթե տունը» սերիալում՝ ըստ Դարկո Պերիչի

Կլոպ․ «Որևէ շանս չունեինք Կոուտինյոյին հեռու պահելու «Բարսելոնա» տեղափոխությունից»

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ

Տեբաս․ «Մեսիի հեռանալը ողբերգություն չի լինի Լա Լիգայի համար»

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մաուրո Իկարդիի վերաբերյալ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» դիտակետում է

50 ամենապատմական մարզաշապիկները՝ ըստ France Football-ի (լուսանկար)

«Չելսիի» առաջատարներից մեկը որոշել է հեռանալ թիմից

«Ռեալն» ու «Բարսելոնան» իրենց ցավակցությունն են հայտնել Անտիչի մահվան կապակցությամբ

Մահացել է «Ատլետիկոյի», «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը

Դել Բոսկե․ «Նեյմարն օրինակելի մարդ չէ»