UFC-ի չեմպիոն Ադեսանյան հիացած է անպարտելի Էդմեն Շահբազյանի ելույթներով - VNews
Բաժիններ

UFC-ի չեմպիոն Ադեսանյան հիացած է անպարտելի Էդմեն Շահբազյանի ելույթներով

UFC-ի միջին քաշային կարգի մարտիկ Իսրայել Ադեսանյան խոսել է ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանի մասին: Վերջինս հայտարարել էր, որ ցանկանում է լինել ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը:

Ադեսանյան անցկացրած 18 մենամարտում տոնել է նույնքան հաղթանակ: Ինչ վերաբերում է Շահբազյանին, ապա նա էլ ունի 100%-անոց արդյունք՝ հաղթելով մասնակցած բոլոր 11 մենամարտում: 30-ամյա մարտիկը խոստովանել է, որ այդքան էլ ծանոթ չէր Շահբազյանին մինչ վերջինիս՝ ամերիկացի Բրեդ Տավարեսի նկատմամբ արդեն 1-ին ռաունդում նոկաուտով օրերս գրանցած հաղթանակը:

«Դիտել եմ նրա մենամարտը: Նա գլխի հարված հասցրեց Բրեդ Տավարեսին, և դա գրավեց իմ ուշադրությունը: Ես մտածեցի՝ գրողը տանի, ո՞վ է այս երեխան:

Նա 21 տարեկան է: Առաջ շարժվելու ժամանակն է: Ես Բրեդի հետ 5-ռաունդանոց մենամարտ անցկացրի, իսկ Շահբազյանը տապալեց նրան ընդամենը մեկ ռաունդում: Ես դա լուրջ հաղթանակ եմ համարում: Հետևում եմ այդ երեխային: Իհարկե, երբ նա մեծանա, վստահ եմ՝ ինչ-որ պահի կտեսնվենք»,- Ադեսանյայի խոսքերը մեջբերում է Mmanews.com-ը:

«Ոսկե տղան». Ով է UFC-ի ամենախոստումնալից ու տաղանդավոր մարտիկ Էդմեն Շահբազյանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է Էդմեն Շահբազյանի առաջիկա մենամարտի օրը UFC-ում

«Նա կշրջանցի Ջոն Ջոնսի ռեկորդը»․ Ռոնդա Ռոուզին՝ Էդմեն Շահբազյանի մասին

Հայտնի է UFC-ի հայ մարտիկ Էդմեն Շահբազյանի հաջորդ մրցակցի անունը

Էդմեն Շահբազյան. «Միշտ ցանկանում եմ ներկայացնել հայկական մշակույթը, հայոց եռագույնը ու հայ ժողովրդին»

Էդմեն Շահբազյանն արդեն 1-ին ռաունդում նոկաուտի է ենթարկել Բրեդ Տավարեսին

UFC 244. Էդմեն Շահբազյանն ու Քեթլին Չուկագյանը այսօր հերթական մենամարտերը կանցկացնեն

Էդմեն Շահբազյանը 10-րդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

«Ոսկե տղան». Ով է UFC-ի ամենախոստումնալից ու տաղանդավոր մարտիկ Էդմեն Շահբազյանը

Էդմեն Շահբազյանը UFC-ում փայլուն հաղթանակով լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութ)