-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, որն իրեն պատկանող Kosmos ներդրումային խմբի հետ դարձել է թենիսի նոր Դևիսի գավաթի գլխավոր ներդրողը, խոսել է այդ մարզաձևի նկատմամբ իր սիրո, ինչպես նաև ֆուտբոլային թեմաների շուրջ:
«Հիմա անընդհատ մտածում եմ այն մասին, որ յուրաքանչյուր տարին կարող է դառնալ վերջինը: Եվ ես ցանկանում եմ, որ, ինչքանով դա իմ ուժերի սահմաններում է, նվիրել ինձ ֆուտբոլին: Ուզում եմ լավագույն կերպով ավարտել կարիերաս: Ես չգիտեմ՝ այն կերկարաձգվի մե՞կ, երկո՞ւ, թե՞ հինգ տարով: Բայց ես երջանիկ եմ «Բարսելոնայում»:
Երբ 2004 թվականին լքեցի այստեղ գտնվող ընկերներիս, որպեսզի 4 տարի անցկացնեի «Մանչեսթեր Յունայթեդում», դժվար էր: Բայց, մյուս կողմից, դա հիանալի փորձ էր: Ես շատ արագ հասունացա այնտեղ: Ես «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակաշրջանի շնորհիվ դարձա այն, ինչ դարձա, նույնիսկ չնայած նրան, որ այնտեղ չխաղացի այնքան լավ, ինչքան ցանկանում էի: Բայց թիմում իմ դիրքում հանդես էին գալիս 2 կենտրոնական պաշտպաններ, ովքեր մտնում էին այդ դիրքի այն ժամանակների ուժեղագույնների եռյակում (Ռիո Ֆերդինանդ և Նեմանյա Վիդիչ՝ խմբ․): Բայց տանը լինելն ու այստեղ նման կարիերա ունենալն ինձ ահռելի ուրախություն են պարգևում, և ես շատ եմ հպարտանում դրանով:
Մանուկ հասակում խաղում էի թե՛ ֆուտբոլ, թե՛ թենիս: Վերջիվերջո ընտրեցի հենց ֆուտբոլը: Կարծում եմ՝ դա անհաջող որոշում չի եղել: Ես երջանիկ եմ նրա համար, որ նման կյանք եմ ընտրել: Այժմ հենց հնարավորություն է լինում, անմիջապես գնում եմ թենիս խաղալու: Սակայն ակնհայտ է, որ ես այդքան էլ շատ ազատ ժամանակ չունեմ»,- Պիկեի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Պիկե. «Մեզ դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգան նման ֆուտբոլ խաղալով»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո