fbpx
Բաժիններ

Էրիկ Վարդանյանը բաց կթողնի Իտալիա – Հայաստան հանդիպումը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 10 տուր

18 Նոյեմբեր 2019 - 23:45

9

Իտալիա

1

Հայաստան

1 - 0 Չիրո Իմմոբիլե - 8`

2 - 0 Նիկոլո Զանիոլո - 9`

3 - 0 Նիկոլո Բարելա - 29`

4 - 0 Չիրո Իմմոբիլե - 33`

5 - 0 Նիկոլո Զանիոլո - 64`

6 - 0 Ալեսիո Ռոմանյոլի - 72`

7 - 0 Ժորժինյո - 75`

8 - 0 Ռիկարդո Օրսոլինի - 77`

8 - 1 Էդգար Բաբայան - 79`

9 - 1 Ֆեդերիկո Կիեզա - 81`

Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը չի մասնակցելու ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին՝ Իտալիայի ազգային թիմի հետ այսօր Պալերմոյում կայանալիք հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «Էրիկ Վարդանյանը, ով նախապես հայտավորված էր այսօրվա խաղի հայտացուցակում, պատրաստ չէ Իտալիա-Հայաստան հանդիպմանը: Հունաստանի դեմ խաղի ընթացքում ստացած ուսի վնասվածքը հնարավորություն չի տա Էրիկ Վարդանյանին մասնակցել այս հանդիպմանը»:

Հավելենք, որ Հայաստանի ընտրանու այս հավաքին վնասվածքների պատճառով չեն մասնակցել Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը, հավաքի ընթացքում վնասվածք է ստացել Գևորգ Ղազարյանը, հավաքականում կարիերան ավարտել է Մարկոս Պիզելին, ընտանեկան խնդիրներ ունեցող Արաս Օզբիլիսն էլ չի հրավիրվել ազգային թիմ: Բացի այդ, Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը (0-1) որակազրկման պատճառով բաց էր թողել Վարազդատ Հարոյանը, իսկ առաջիկա խաղին նույն պատճառով չի մասնակցելու Ռումյան Հովսեփյանը:

Իտալիա – Հայաստան մրցավեճը տեղի է ունենալու Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին:

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի

Գերմանիայի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Իսպանիայի և Իտալիայի ընտրանիների հետ

ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆ փուլից կկիրառվի VAR համակարգը

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Մահվան խումբը «կրակ» է․ Տեղի ունեցավ ԵՎՐՈ 2020 խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր տեղի կունենա ԵՎՐՈ 2020-ի վիճակահանությունը. Բոլոր զամբյուղներն ու խմբերը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկնիշային աղյուսակում կրկին նահանջել է

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

Գյումրիում հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է կազմակերպվել (տեսանյութ)

#Exclusive. Հենրիխ Մխիթարյանի մեծ հարցազրույցը VNews-ին՝ շուտով (տեսանյութ)

Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի զույգերը, որոնք կխաղարկեն ԵՎՐՈ 2020-ի 4 ուղեգիր

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ