Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը - VNews
Բաժիններ

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Իտալիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի ազգային հավաքականն իտալացիներից 1-9 ջախջախիչ հաշվով կրած խայտառակ պարտությամբ ավարտեց 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը՝ 10 խաղում վաստակած նույնքան միավորով J խմբում հանգրվանելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Իտալիայի հավաքականի հետ 4-րդ մրցավեճում Հայաստանի ընտրանին 3-րդ պարտությունը կրեց՝ 2020թ. Եվրոպայի առաջնության ․ ընտրական ավարտված մրցաշարում 2-րդ անգամ զիջելով իտալացիներին: Ընդ որում Իտալիայի հավաքականին առաջին անգամ հաջողվեց մեր ֆուտբոլիստներին հաղթել խոշոր հաշվով: Նախորդ երկու հաղթանակները գրանցվել էին Երևանում միևնույն 3-1 հաշվով: Միակ միավորն իտալացիների հետ մրցավեճում մեր ֆուտբոլիստները վաստակել են 2013թ. հոկտեմբերի 15-ին Նեապոլում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (2-2):

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն Իտալիա – Հայաստան (9-1) խաղից հետո

Իտալիայի հավաքականը մեկն է այն 30 ընտրանիներից, որի հետ անցկացրած հանդիպումներում ՀՀ հավաքականը դեռևս հաղթանակ չի տոնել: Առավել անհաջող մեր ֆուտբոլիստները խաղացել են Իսպանիայի հավաքականի դեմ՝ պարտվելով բոլոր 6 հանդիպումներում էլ:

2․ Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց: Մինչ այդ ամենախոշոր հաշվով պարտությունները գրանցվել էին 1997թ., երբ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականն ընկերական հանդիպումներում միևնույն 0-7 հաշվով զիջել էր Չիլիի և Վրաստանի ընտրանիներին:

Հայաստանի հավաքականն անցկացրած 211 հանդիպումներում խոշոր հաշվով 35-րդ պարտությունը կրեց: Դրանցից 24-ը գրանցվել են ընտրական մրցախաղերում, 11-ը՝ ընկերական հանդիպումներում: Մինչ իտալացիներից ջախջախվելը, ՀՀ հավաքականն ընտրական մրցախաղերում ամենախոշոր հաշվով պարտությունները կրել էր Վարուժան Սուքիասյանի օրոք 2016թ. ռումինացիներից (0-5) և Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ 2017թ. լեհերից (1-6):

Հովհաննես Համբարձումյան. «Շատ վատ արդյունք, շատ վատ խաղ, արժանի պարտություն» (Տեսանյութ)

3․ Իտալացիների հետ հանդիպման առաջին խաղակեսում մեր ընտրանու դարպասում 4 գնդակ հայտնվեց, ընդմիջումից հետո մրցակիցը 5 գոլ խփեց: Մինչ այդ առաջին խաղակեսում ՀՀ հավաքականն առավելագույնը 4 գոլ էր բաց թողել Մարոկկոյի ընտրանու հետ 1996թ. կայացած ընկերական խաղում (0-6) և 2016թ. ռումինացիների հետ սեփական հարկի տակ անցկացրած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (0-5): Իսկ 2-րդ խաղակեսում մեր հավաքականի դարպասն առավել հաճախ՝ 6 անգամ գրավել է Գերմանիայի ընտրանին 2014թ. կայացած ընկերական խաղում (1-6)՝ խոցելով Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

4․ Իտալացիների հետ հանդիպումը նաև Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ամենագոլառատ խաղն էր, որում 10 գոլ խփվեց: Մինչ այդ ՀՀ հավաքականի մասնակցությամբ հանդիպումներում մեկ խաղում առավելագույնը 8 գոլ էր գրանցվել: 2016թ. ՀՀ հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ընկերական խաղում 7-1 հաշվով պարտության էր մատնել Գվատեմալայի ընտրանուն, իսկ երկու տարի անց Ազգերի լիգայի մրցաշարում մեր ֆուտբոլիստներն Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք 6-2 հաշվով հաղթել էին Ջիբրալթարի հավաքականին:

5․ Չնայած տխուր վերջաբանին, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում իր 2-րդ արդյունքը ցույց տվեց՝ վաստակելով հնարավոր միավորների 33,3 տոկոսը: Լավագույն արդյունքը գրանցվել էր 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը 10 հանդիպումներում վաստակած 17 միավորով (հնարավոր միավորների 56,6 տոկոսը) խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը:

Արթուր Սարկիսով. «Որքան շատ էինք տանջվում, այնքան ավելի շատ էինք կործանվում»

Իսկ առավել անհաջող ՀՀ հավաքականը հանդես է եկել 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ 8 հանդիպումներում վաստակած 2 միավորով (հնարավոր միավորների 8,3 տոկոսը) 5 հավաքականների մրցավեճում եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Այդ մրցաշարում մեր ֆուտբոլիստները Բեռնար Շալանդի և Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ անցկացրած 4-ական հանդիպումներում մեկական միավոր էին վաստակել:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Գրիզման. «Ֆրանսիայի հավաքականը շահում է ԵՎՐՈ-2020-ի հետաձգումից»

Տիգրան Բարսեղյանի ամենասիրելի 5 ֆիլմերը

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ի հետաձգումը

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Թվեք Հայաստանի հավաքականի բոլոր գոլերի հեղինակներին 1992-ից սկսած. VNews-ի Quiz-ը

Մաթյո Եզիկյան. «Հայաստանի հավաքականից հրավեր պետք է ստանայի»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Խոակին Կապարոս՝ Հայաստանի հավաքականի նոր առաջնորդը (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան. «Հուսամ`այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական»

Կարապետյան․ «Առանց ֆուտբոլի շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ»

Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից

Կապառոսը 9-րդն է․ Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի հավաքականը գլխավորած այլազգի նախորդ 8 մարզիչները

ՈՒԵՖԱ-ն որոշել է չփոխել «ԵՎՐՈ 2020» անվանումը

Խոակին Կապառոս. «Ցանկանում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»