Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում - VNews
Բաժիններ

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Իտալիայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի ավարտական խաղում Հայաստանի հավաքականի երկու փորձառու պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանն ազգային թիմի մարզաշապիկով 50-րդ անգամ խաղադաշտ դուրս եկան և ընդգրկվեցին Արթուր Պետրոսյանի անվան խորհրդանշական «50-ի ակումբի» շարքերը:

Ինչպես արդեն կռահեցիք, այդ ակումբում ընդգրկվում են ՀՀ հավաքականի կազմում 50 խաղի սահմանագիծը հատած ֆուտբոլիստները: Իսկ ակումբը կոչվում է Արթուր Պետրոսյանի անվամբ, քանի որ «Շիրակի» և ՀՀ հավաքականի նախկին ֆուտբոլիստն առաջինն է հատել 50 խաղի սահմանագիծը: Նա այդ հոբելյանը նշել է 2001թ. մարտի 24-ին Երևանում Ուելսի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Հետաքրքիր է, որ 4 օր անց Լեհաստանում կայացած ընտրական մրցախաղում նման հոբելյան նշեց անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը:

Իտալիա – Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Երկու հոբելյարներից ՀՀ հավաքականի մարզաշապիկն առաջինը կրելու պատվին է արժանացել Վարազդատ Հարոյանը: Նա նորամուտը նշել է 2011թ. օգոստոսի 10-ին Կաունասում Լիտվայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում ՀՀ հավաքականը 0-3 հաշվով պարտություն է կրել: Այդ օրը Հարոյանը 18 տարեկան 351 օրական էր:

Հարոյանի համար նորամուտն անհաջող ստացվեց: Երկրորդ խաղակեսի սկզբում ընդամենը 8 րոպեում երկու անգամ զգուշացվելով՝ 58-րդ րոպեին Հարոյանը հեռացվեց խաղադաշտից: Այդ պահին մեր ընտրանին մրցակցին զիջում էր 0-1 հաշվով:

Պաշտոնական մրցումներում Հարոյանը նորամուտը նշել է 2013թ. հունիսի 11-ին Կոպենհագենում դանիացիների հետ կայացած Աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները 4-0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այդ խաղից սկսած Հարոյանն իր հաստատուն տեղը զբաղեցրեց ՀՀ հավաքականի մեկնարկային կազմում:

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն Իտալիա – Հայաստան (9-1) խաղից հետո

Հայաստանի հավաքականում անցկացրած 50 հանդիպումներից 48-ում Հարոյանը եղել է մեկնարկային կազմում՝ փոխարինվելով ընդամենը 2 անգամ: 2 խաղում էլ նա փոխարինման է մտել:

Հարոյանը դարձել է 2 գոլի հեղինակ՝ գոլերի հաշիվը բացելով 2016թ. նոյեմբերի 11-ին Երևանում Չեռնոգորիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները 3-2 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: Հաջորդ տարվա նոյեմբերի 13-ին Երևանում Կիպրոսի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում (3-2) Հարոյանը կրկին աչքի ընկավ դիպուկ հարվածով:

ՀՀ հավաքականում Հարոյանը 23 անգամ խաղադաշտ է դուրս եկել որպես Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստ: 21 խաղում նա ներկայացրել է «Փյունիկը», 6 խաղում՝ իրանական «Փադիդեն»:

Հովհաննես Համբարձումյան. «Շատ վատ արդյունք, շատ վատ խաղ, արժանի պարտություն» (Տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանի նորամուտը Հայաստանի հավաքականում կայացել է 2012թ. փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում սերբերի հետ կայացած ընկերական մրցախաղում, որում մրցակիցը 2 անպատասխան գնդակ խփեց: Այդ խաղում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասպարեզ էր դուրս բերել հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների, քանի որ հաջորդ օրը հիմնական կազմը մրցելու էր Կանադայի ընտրանու հետ:

Կամո Հովհաննիսյանն ընդմիջումից անմիջապես հետո մտավ խաղադաշտ՝ փոխարինելով Մասիս Ոսկանյանին, որը ևս նորամուտն էր նշել հավաքականում: Կամոն 19 տարեկան 146 օրական էր: Ի դեպ, բացի նրանցից, այդ խաղում ՀՀ հավաքականի մարզաշապիկն առաջին անգամ էին կրում նաև Գրիգոր Մելիքսեթյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Ղուկաս Պողոսյանը, Գագիկ Դաղբաշյանը և Վալտեր Պողոսյանը:

Ի դեպ, Կամոն մասնակցեց նաև հաջորդ օրը կանադացիների հետ կայացած խաղին (3-1)՝ ավելացված ժամանակում փոխարինելով Լևոն Հայրապետյանին: Իսկ պաշտոնական մրցումներում Հովհաննիսյանը նորամուտն ավելի շուտ նշեց, քան Հարոյանը՝ մասնակցելով 2013թ. մարտի 26-ին Երևանում չեխերի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին (0-3):

Արթուր Սարկիսով. «Որքան շատ էինք տանջվում, այնքան ավելի շատ էինք կործանվում»

Հայաստանի հավաքականում անցկացրած 50 հանդիպումներից 37-ում Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում՝ փոխարինվելով 7 անգամ: 13 խաղում էլ նա փոխարինման է մտել:

Կամոյին առայժմ չի հաջողվել բացել գոլերի հաշիվը ՀՀ հավաքականում: Փոխարենը 2015թ. հոկտեմբերի 11-ին ալբանացիների հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (0-3) նա ինքնագոլի հեղինակ է դարձել:

Հովհաննիսյանն էլ ՀՀ հավաքականում 3 ակումբ է ներկայացրել: Առաջին 30 հանդիպումներում նա «Փյունիկի» ֆուտբոլիստ էր: Հաջորդ 7 խաղերում Կամոն ներկայացրել է բելառուսական «Տորպեդո-Բելազը», մնացած 13 խաղերում՝ ղազախական «Ժետիսուն», որին օրերս հրաժեշտ է տվել:

Էդգար Բաբայան. «Շատ կներե՛ք. կփորձենք՝ նման բան այլևս չստացվի»

Մեր ընտրանու 27-ամյա տարեգրության ընթացքում 50 խաղի իրոք դժվարին սահմանագիծը հաջողվել է հատել ընդամենը 17 ֆուտբոլիստի: Հայաստանի հավաքականում 50 խաղի սահմանագիծը բոլորից արագ՝ 8 մրցաշրջանում են հաղթահարել Հարություն Վարդանյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Կամո Հովհաննիսյանը: Ընդ որում Հենրիխը 50-րդ խաղի հոբելյանը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: 2014թ. նոյեմբերի 14-ին պորտուգալացիների հետ խաղի օրը նա 25 տարեկան 297 օրական էր:

VNews.am-ը ներկայացնում է Արթուր Պետրոսյանի անվան խորհրդանշական «50-ի ակումբի» անդամներին՝ նշելով ՀՀ հավաքականում անցկացրած խաղերի ընդհանուր քանակը, ինչպես նաև թե ֆուտբոլիստներից ով որ մրցախաղում և որ տարիքում է նշել 50-րդ խաղի հոբելյանը և քանի մրցաշրջան է պահանջվել նման արդյունքի հասնելու համար:

Ֆուտբոլիստներ Խաղ 50-րդ խաղը Տարիք Մրց.
1. Սարգիս Հովսեփյան 132 28.03.2001. Լեհաստան՝ 0-4 (ԱԱ) 28 տ. 146 օր. 10
2. Ռոման Բերեզովսկի 94 17.11.2007. Պորտուգալիա`0-1 (ԵԱ) 33 տ. 104 օր. 12
3.Հենրիխ Մխիթարյան 86 14.11.2014. Պորտուգալիա`0-1 (ԵԱ) 25 տ. 297 օր. 8
4.Ռոբերտ Արզումանյան 74 28.02.2012. Սերբիա՝ 0-2 (Ը) 26 տ. 219 օր. 8
5. Գևորգ Ղազարյան 71 31.08.2016. Չեխիա՝ 0-3 (Ը) 28 տ. 148 օր. 10
6. Արթուր Պետրոսյան 69 24.03.2001. Ուելս՝ 2-2 (ԱԱ) 29 տ. 97 օր. 10
7. Մարկոս Պիզելի 67 31.08.2016. Չեխիա՝  0-3 (Ը) 31 տ. 333 օր. 9
8. Հարություն Վարդանյան 63 06.10.2001. Նորվեգիա՝ 1-4 (ԱԱ) 30 տ. 305 օր. 8
9. Համլետ Վ. Մխիթարյան 56 13.10.2007. Սերբիա՝ 0-0 (ԵԱ) 33 տ. 323 օր. 14
10. Կառլեն Մկրտչյան 56 09.09.2018. Մակեդոնիա՝  0-2 (ԱԼ) 29 տ. 288 օր. 10
11. Արթուր Ոսկանյան 54 15.10.2008. Բոսնիա՝ 1-4 (ԱԱ) 32 տ. 63 օր. 10
12. Ռոմիկ Խաչատրյան 54 17.11.2007. Պորտուգալիա`0-1 (ԵԱ) 29 տ. 86 օր. 11
12. Էդգար Մանուչարյան 54 01.06.2016. Սալվադոր՝ 4-0 (Ը) 29 տ. 134 օր. 13
14. Արմեն Շահգելդյան 53 07.02.2007. Անդորրա՝ 0-0 (Ը) 33 տ. 163 օր. 16
15. Արտավազդ Քարամյան 51 14.10.2009. Թուրքիա՝ 0-2 (ԱԱ) 29 տ. 334 օր. 10
16. Վարազդատ Հարոյան 50 18.11.2019. Իտալիա՝ 1-9 (ԵԱ) 27 տ. 86 օր. 9
17. Կամո Հովհաննիսյան 50 18.11.2019. Իտալիա՝ 1-9 (ԵԱ) 27 տ. 44 օր. 8

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր․ Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ «Ուրալից»

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները

Մխիթարյան․ «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների կողքին ենք»

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Կապառոս. «Հիացած եմ ֆեդերացիայի կատարած աշխատանքով. այն ինձ շատ է մոտիվացնում»

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)

Հարոյանը դադարից հետո ոչ մի հանդիպման չի մասնակցել, Կորյանի թիմը դուրս եկավ գավաթի եզրափակիչ

«Մխիթարյանի հետ ծանոթությունն ինձ համար մեծ իրադարձություն էր»․ Խորեն Բայրամյանի հարցազրույցը

Բայրամյան․ «Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ»

ՀՖՖ-ն հաստատեց․ Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

ՖԱՖ. Խորեն Բայրամյանը համաձայնել է միանալ Հայաստանի հավաքականին

Կապառոս․ «Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք, կարող ենք մրցակցել ցանկացածի դեմ»

«Սոլոմոն Իմե Ուդոն էլ ավելի մեծ մրցակցություն կստեղծի հավաքականում». Խոակին Կապառոս